Եքիդնաեդր
| Եքիդնաեդր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Համաչափության խումբ | Իկոսաեդրական (Ih) | ||||||
| Տիպ | Իկոսաեդրի աստղային ձև | ||||||
| Նշանակում | Դյու Վալ՝ H Վենինջեր՝ W42 | ||||||
| Տարրեր (աստղային բազմանկյան տեսքով) |
Г = 20, Р = 90 В = 60 (χ = −10) | ||||||
| Տարրեր (իկոսաեդրի համաստեղության տեսքով) |
Г = 180, Р = 270 В = 92 (χ = 2) | ||||||
| Հատկություններ (որպես աստղային բազմանկյուն) |
վերնանցումային, անկյունային֊անցումային | ||||||
| |||||||
Եքիդնաեդր (Կաղապար:Lang-en), իկոսաեդրի աստղային վերջին ձևը։ Կոչվում է նաև իկոսաեդրի լրիվ կամ ավարտուն տեսք, քանի որ այն պարունակում է իկոսաեդրի աստղային դիագրամի բջիջները։
Առաջին անգամ եքիդնաեդրը նկարագրվել է 1900 թվականին Մաքս Բրյունկերի կողմից։ Պատկերին անվանում է տվել Էնդրյու Հյումը` հենվելով այն բանի վրա, որ նրա անկյունները վերին մասում փոքր են և դա նրան նմանեցնում է ոզնու կամ եքիդնայի։
Պատկերացում
Հրեական ծագումով ամերիկացի մաթեմատիկոս Բրանկո Գրյունբամը գիտական գրականության վերլուծության հիման վրա «Կարո՞ղ է արդյոք բազմանկյան ամեն հարթությունն ունենալ մի քանի կողմեր» հոդվածում նշում է, որ գոյություն ունեն բազմանկյունները դիտարկելու առնվազն երեք եղանակներ։ Եքիդնաեդրի դեպքոիմ դրանք են.
- 180 եռանկյունային կողմերի միավորում
- 20 ինքնահատվող կողմերի հատում` էնեագրամ
- 18 անկյունանի աստղաձև բազմանկյունների հատում։
Իկոսաեդրի համաստեղության ձև
Ինչպես բազմանկյան պարզ, տեսանելի մակերևույթը, եքիդնաեդրի արտաքին տեսքը կազմված է 180 եռանկյուն կողմերից, որոնք ձևավորում են 270 նիստեր, որոնք, իրենց հերթին, հանդիպում են 92 գագաթներում։
Եքիդնադրի բոլոր գագաթները գտնվում են համակենտրոն երեք գնդերի մակերևույթին։ Ներքին` 20 գագաթներից կազմված խումբը ձևավորում է կանոնավոր դոդեկաեդրի գագաթներ։ 12 գագաթների հաջորդ խումբը ձևավորում է կանոնովոր իկոսաեդրի գագաթներ, իսկ արտաքին` 60 գագաթների շերտը ձևավորում է հատած իկոսաեդրի գագաթներ։
| Ներքին | Միջին | Արտաքին | Բոլոր երեքը |
|---|---|---|---|
| 20 գագաթ | 12 գագաթ | 60 գագաթ | 92 գագաթ |
Դոդեկաեդր |
Իկոսաեդր |
Հատած իկոսաեդր |
Եքիդնաեդր |
Աստղային բազմանիստերի ձև


Իկոսաեդրի աստղային ձևը դիտարկվել է որպես ինքնահատվող աստղային բազմանիստ, որն ունի 20 նիստ, ինչը համապատասխանում է իկոսաեդրի 20 նիստերին։ Ամեն նիստը անկանոն աստղակերպ բազմանիստ է (կամ էնեագրամ)։ Յուրաքանչյուր երեք ծայրերը ձևավորում են մեկ գագաթ, այդ իսկ պատճառով էլ եքիդնաեդրն ունի 20 × 9 ÷ 3 = 60 գագաթ և 20 × 9 ÷ 2 = 90 կողեր (աստղային բազմանիստի յուրաքանչյուր կող ներառում է բազմանիստի 180 տեսանելի կողերից երկուսը)։
Իկոսաեդրի վերջնական ձև
Բազմանիստի այս աստղային ձևը ձևավորվում է իկոսաեդրին բոլոր հատվածների միացման եղանակով, որոնք ստացվում են իկոսաեդրի կողմը անվերջ հարթություններով երկարացնելիս։ Այդպիսով ստացվում է նոր բազմանիստ, որ սահմանափակված է այդ հարթություններով որպես կոզմեր, իսկ հարթությունների հատումը նիստերն են։ Հարոլդ Կոկստերի «Հիսունինը իկոսաեդր» գրքում թվարկված են իկոսաեդրի համաստեղությունները (ներառյալ` եքիդնաեդրը)` համապատասխան ամերիկացի հոգեբան Ջեֆրի Միլլերի առաջ քաշած կանոնների։
Առանձնահատկություններ
Անվանում և դասակարգում
- Եքիդնաեդրի Դյու Վալի խորհրդանիշ։ Դա H-ն է, քանի որ ներառում է համստեղության սխեմայի բոլոր բջիջները[1], այդ թվում` «h» մակարդակը։
- Մագնուս Վենինջերի գրքում գրքում եքիդնաեդրն ունի W42 ինդեքս։
- Եթե եքիդնաեդրի կողմերը լինեին կանոնավոր էնեագրամներ, ապա այն կարելի էր դիտարկել Շլեֆլիի խորհրդանիշով {9/4, 3} կանոնավոր բազմանիստ։ Դա նշանակում է, որ ամեն գագաթին հատվում են երեք կողմեր, որտեղ ամեն կողմը անկանոն` 9/4 աստղային բազմանիստ է։
Բնութագրիչներ
Եքիդնաեդրի Էյլերի բնութագիրը հավասար է 2-ի։ Այդ բնութագիրը հաշվվում է բանաձևով, որտեղ Г-ն, Р-ն և В-ն համապատասխանաբար կողմերը, նիստերը և գագաթներն են մատնանշում։
- Եթեեքիդնաեդրը դիտարկենք որպես աստղակերպ բազմանիստ, ապա իկոսաեդր ավարտուն ձևը կլինի կատարյալ բազմանիստ, քանի որ այն հավասարանիստ է։
Բանաձևեր
Եթե եքիդնաեդրը դիտարկենք որպես երկրաչափական մարմին` նիստերի a, Φa, Φ2a և Φ2a√2 երկարությամբ (որտեղ Φ-ը ոսկե հատումն է), ապա եքիդնաեդրի մակերևույթի մակերեսը կլինի
- իսկ ծավալը` Կաղապար:Sfn
- Գնդերի շառավիղները, որոնց վրա տեղադրված են եքիդնաեդրի գագաթները, գտնվում են հետևյալ հարաբերության մեջԿաղապար:Sfn
- .
- Եքիդնաեդրի իներցիայի տենզորը կարող է ներկայացվել որպես 3×3 անկյունագծային մատրիցա, որի գլխավոր անկյունագծի տարրերը հավասար են (որտեղ M — ընդհանուր զանգված)Կաղապար:Sfn։
Պատմական ակնարկ
Եքիդնաեդրը աստղային բազմանիստերից է, որոնք առաջին անգամ նկարագրվել են 1619 թվականին Յոհան Կեպլերի Harmonices Mundi գրքում։ Կեպլերը մաթեմատիկորեն հիմնավորել է կանոնավոր աստղային բազմանիստերի երկու տեսակ` աստղային փոքր դոդեկաեդրը և աստղային մեծ դոդեկաեդրը։ Ավելի ուշ` 1809 թվականին, Լուի Պուանսոն կրկին բացահայտել է Կեպլերի բազմանիստերը` բացահայտելով աստղային բազմանիստերի ևս երկու տեսակ` մեծ դոդեկաեդրը և մեծ իկոսաեդրը, որոնք ներկայումս կոչվում են Կեպլեր-Պուանսոյի մարմիններ։ 1812 թվականին Օգյուստեն Լուի Կոշին ապացուցել է, որ գոյություն ունի կանոնավոր աստղային բազմանիստերի 4 տեսակ միայն։
Առաջին անգամ եքիդնաեդրը նկարագրվել է 1900 թվականին Մաքս Բրյունկերի կողմից բազմանկյունների մասին «Բազմանկյուններ ու բազմանիստեր» դասական աշխատության մեջ, որտեղ բացի նրանից նկարագրվել են իկոսաեդրի աստղային 9 ձևեր ևս։ Դրանից հետո եքիդնաեդրը հայտնվել է նաև ուրիշ մաթեմատիկոսների աշխատություններում, ընդ որում այն միասնական նշանակություն չի ունեցել:1924 թվականին Ալբերտ Վիլերը հրատարակել է աստղային 20 պատկերներ, որոնց թվում էր նաև եքիդնաեդրը։ Աստղային բազմանիստերի ավելի լիարժեք ուսումնասիրություն է անցկացրել Հարոլդ Քոքսեթերը Պատրիկ դյու Վալի, Ֆլեյզերի և Ջոն Պետրիի հետ։ Քոքսեթերն ապացուցել է, որ գոյություն ունի իկոսաեդրի աստղակերպ 59 տեսակ միայն, որից 32-ն ունեն լիարժեք, իսկ 27-ը` ոչ լիարժեք իկոսաեդրալ համաչափություն։ Եքիդնաեդրը գրքում ութերորդն է։ Մագնուս Վենինջերի «Բազմանիստերի մոդելներ» աշխատության մեջ, որ տպագրվել է 1974 թվականին, եքիդնաեդրը ներկայացված է որպես իկոսաեդրի 17-րդ մոդել` W42 ցուցիչովԿաղապար:Sfn։
Իկոսաեդրի վերջին աստղային ձևի ժամանակակից անվանումը տվել է Էնդրյու Հյումը 1995 թվականին՝ echidnahedron (եքիդնան ոչ մեծ կաթնասուն է` ծածկված կոպիտ մազերով ու փշերով, որոնք գնդի են վերածվում պաշտպանության ժամանակ)։
Գրականություն
- Կաղապար:Книга
- Կաղապար:Книга
- Կաղապար:Книга
- Կաղապար:Книга
- Կաղապար:Книга
- Կաղապար:Статья
- Կաղապար:Книга
- Կաղապար:Статья
Ծանոթագրություններ
- ↑ Դյու Վալը ստեղծել է նմանակերպ բջիջների համակարգի նույնականացման համար խորհրդանշական նշանակումը այն դիտարկման իման վրա, որ դրանք գտնվում են բուն իկոսաեդրի շուրջ