Զրոյական էներգիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Զրոյական էներգիա ֆիզիկական համակարգի նվազագույն հնարավոր էներգիան։ Զրոյական էներգիայի գոյությունը անորոշությունների առնչություններով պայմանավորված քվանտային երևույթ է։ Այն կարելի է դիտարկել ներդաշնակ օսցիլյատորի օրինակով։ Առաձգական ուժի ազդեցությամբ նյութական կետի միաչափ շարժումը անշարժ կենտրոնի նկատմամբ բնորոշվում է էներգիայի քվանտային մակարդակներով՝ En=ω(n+12), որտեղ Պլանկի հաստատունն է, ω-ն՝ օսցիլյատորի սեփական հաճախականությունը, իսկ nքվանտային թիվ է, որն ընդունում է զրո և բոլոր ամբողջ դրական արժեքները։ Ըստ բերված բանաձնի, ներդաշնակ օսցիլյատորի ամենափոքր զրոյական էներգիան հավասար է 12ω, մինչդեռ դասական տեսության համաձայն այդ էներգիան հավասար է զրոյի։ Զրայական էներգիան կարելի է փոքրացնել՝ փոփոխելով միայն սեփական ω հաճախականությունը։ Զրայական էներգիայով օժտված են բոլոր ֆիզիկական համակարգերը։ Մասնավորապես, ատոմի ներքին շարժման զրոյական էներգիան կարելի է համարել ատոմի էլեկտրոնների կինետիկ էներգիան ամենացածր էներգետիկ վիճակում։ Այդ զրոյական էներգիան էլ հենց այն գործոնն է, որն ապահովում է ատոմի կայունությունը՝ հակակշռելով էլեկտրաստատիկ ձգողական ուժերը էլեկտրոնների և միջուկի միջև։ Զրոյական էներգիայի հասկացությունը հանդիպում է նաև դաշտի քվանտայիև տեսությունում և բնորոշում է քվանտային վակուումի՝ տվյալ դաշտի այն վիճակի էներգիան, որում բացակայում են այդ դաշտի քվանտները։

Կաղապար:ՀՍՀ