Էթիլենգլիկոլերկնիտրատ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՎՏՔ Էթիլենգլիկոլերկնիտրատ, գլիկոլերկնիտրատ, նիտրագլիկոլ, O2NOCH2CH2ONO2, պայթուցիկ նյութ, էթիլենգլիկոլի և ազոտական թթվի էսթեր։ Անգույն, յուղանման ցնդող հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը՝ 20°C, խտությունը՝ 1500 կգ/մ³ (15°C)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Ստացվում է էթիլենգլիկոլը նիտրացնող խառնուրդով նիտրելով։ Թունավոր է, օգտագործվում է նիտրագլիցերինային պայթուցիկ նյութերի հետ, հրթիռային պինդ վառելանյութերում որպես պլաստիֆիկատոր։ Զգայուն է հարվածի, շփման, կրակի, կայծի հանդեպ։ Պայթելիս առաջանում է 6,8 Մջ/կգ (1650 կկալ/ /կգ) ջերմություն։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ