Էլեկտրական կոնդենսատոր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Թերի աղբյուր Կաղապար:Բազմակի պատկեր Կոնդենսատոր, էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։

Դիցուք՝ կոնդենսատորի դրական և բացասական շրջադիրների լիցքերը և պոտենցիալները համապատասխանաբար, հավասար են՝

q1=q,

q2=q,

ϕ1,ϕ2 Երբ N=2, լիցքավորված կոնդենսատորի լրիվ էներգիան կլինի՝

W=12(ϕ1q1+ϕ2q2)=12(ϕ1qϕ2q)=12q(ϕ1ϕ2)=12qU

Այստեղ U=ϕ1ϕ2 -ը կոնդենսատորի շրջադիրների պոտենցիալների տարբերությունն է՝ կոնդենսատորի լարումը։ Հաշվի առնելով, որ կոնդենսատորի ունակությունը՝ C=q/U, նրա էներգիայի համար կստանանք հետևյալ արտահայտությունները՝

W=qU/2,W=CU2/2,W=q2/2C

Նկատենք, որ այս բանաձևով որոշվում է կոնդենսատորի լիցքերի փոխազդեցության լրիվ էներգիան, այն է՝ ինչպես մեկ և մյուս շրջադիրների լիցքերի փոխազդեցության էներգիան, այնպես էլ յուրաքանչյուր շրջադիր լիցքերի փոխազդեցության էներգիան։

Գրականություն

  • Ֆիզիկա-11։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար։ Հեղինակներ՝ Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան և այլք։ Երևան, 2010 թվական