Էլեկտրական շղթայի դիմադրություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Էլեկտրական շղթայի դիմադրություն, էլեկտրական հոսանքին հաղորդչի կամ էլեկտրական շղթայի հակազդեցությունը բնութագրող մեծություն։ Հաստատուն հոսանքի դեպքում էլեկտրական շղթայի դիմադրությունը կոչվում է օհմական կամ ակտիվ դիմադրություն։ Այն կախված է հաղորդչի չափերից, նյութից և ջերմաստիճանից։ Լայնական կտրվածքի Տ հաստատուն մակերեսով և լ երկարությամբ համասեռ հաղորդչի դիմադրությունը՝

R=ρl/s,

որտեղ ρ-ն հաղորդչի նյութը բնութագրող տեսակարար դիմադրությունն է (միավոր երկարություն և լայնական կտրվածքի միավոր մակերես ունեցող հաղորդչի դիմադրությունը)։

Էլեկտրական շղթայի դիմադրության ֆիզիկական բնույթի հարցը քննարկելիս, հաճախ օգտագործում են տեսակարար դիմադրության հակադարձ մեծությունը՝ տեսակարար հաղորդականությունը՝

σ=1/ρ ։

Դիմադրության կախումը ջերմաստիճանից, վերջինիս փոփոխման բավական սահմանափակ տիրույթում, արտահայտվում է այսպես՝

R=R0(1+α(TT0),

որտեղ R0 և T0-ն դիմադրության և ջերմաստիճանի սկզբնական արժեքներն են, R-ը՝ էլեկտրական շղթայի դիմադրությունը T ջերմաստիճանում, A -ն՝ դիմադրության ջերմաստիճանային գործակիցը։

Փոփոխական հոսանքի դեպքում, բացի օհմական R դիմադրությունից, հանդես է գալիս նաև ռեակտիվ (ինդուկտիվ և ունակային) դիմադրությունը, որը պայմանավորված է հոսանքի v հաճախականությամբ, շղթայի C էլեկտրաունակությամբ և L ինդուկտիվությամբ։ Փոփոխական հոսանքի դեպքում էլեկտրական շղթայի լրիվ դիմադրությունը՝

Z=R2+X2,

որտեղ X-ը ռեակտիվ դիմադրությունն է։

Ռեոստատ

Էլեկտրական շղթայի դիմադրություն հաճախ կոչվում է նաև շղթայում հոսանքը սահմանափակող կամ կարգավորող սարքը։ Կարգավորվող դիմադրությունը կոչվում է ռեոստատ։ Հոսանքի ընդունիչի հետ հաջորդաբար միացված չկարգավորվող դիմադրությունը կոչվում է լրացուցիչ դիմադրություն, իսկ զուգահեռ միացվածը՝ շունտ։ Չափումների համար կիրառվող էլեկտրական շղթայի դիմադրությունը լինում է դիմադրությունների կոճի կամ տուփի ձևով։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ