Թղթի ծալման սահման

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Թուղթը կիսով չափ ծալումն ունի ֆիզիկական սահմանափակում։ A4 չափսի սովորական թղթի թերթիկը կարող է կիսով չափ ծալվել ոչ ավելի, քան 7 անգամ։ Այս երևույթը պայմանավորված է ցուցչային ֆունկցիայի աճման արագությամբ։

Թղթի շերտերի թիվը երկուսի n աստիճան է, որտեղ n-ը թղթի ծալքերի թիվն է։ Օրինակ՝ եթե թուղթը կիսով չափ ծալված է հինգ անգամ, ապա շերտերի թիվը կլինի երկու անգամ հինգ, այսինքն՝ երեսուներկու։

Երևույթների հավասարումներ

Սովորական թղթի համար գործում է հետևյալ հավասարումը[1].

W=πt232(n1),

որտեղ W -ը քառակուսի թերթի լայնությունն է, t -ը՝ թերթի հաստությունը և n -ը՝ կիսով չափ ծալելու թիվը թիվը։

Թղթի երկար շերտ օգտագործելիս պահանջվում է ճշգրիտ L երկարություն[1].

L=πt6(2n+4)(2n1),

որտեղ L-ը նյութի հնարավոր նվազագույն երկարությունն է, t -ը՝ թերթի հաստությունը և n-ը՝ կիսով չափ ծալելու թիվը։ L և t պետք է արտահայտվեն նույն միավորներով։

Հետազոտություն

2007 թվականի հունվարի 24-ին «MythBusters» հեռուստաշոուի 72-րդ դրվագում (5-րդ եթերաշրջան, դրվագ 3), մի խումբ հետազոտողներ փորձել են հերքել օրենքը[2]։ Նրանք դա ձևակերպել են ավելի հստակ.

Նույնիսկ շատ մեծ չոր թղթի թերթը չի կարելի կիսով ծալել յոթ անգամից ավելի անգամ, եթե ծալքերից յուրաքանչյուրն ուղղահայաց է նախորդին։

Սովորական A4 թերթի վրա օրենքը հաստատվել է, այնուհետև հետազոտողները օրենքը ստուգել են հսկայական թղթի վրա։ Նրանց հաջողվել է 8 անգամ առանց հատուկ գործիքների (11 անգամ՝ գլդոնի և բեռնիչի միջոցով) ծալել ֆուտբոլի դաշտի կեսի չափով (51,8 × 67,1 մ) թուղթը։ Հեռուստահաղորդման երկրպագուների կարծիքով՝ օֆսեթ տպագրության փաթեթավորման 520 × 380 մմ ձևաչափով կալկան առանց լուրջ ջանքերի ծալվում է ութ անգամ, իսկ ինը անգամ՝ ջանք թափելով։

Երևույթի պայմաններ

Թղթի ծալման սահմանափակումը տեղի է ունենում, երբ.

  • A ձևաչափի (A0-ից A8) թղթերի դեպքում,
  • ծալելիս չեն օգտագործվում տեխնիկական միջոցներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ