Թուլիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր

Թուլիում (Կաղապար:Lang-lat) քիմիական տարր է, որի նշանն է Tm, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր[1]։ Լանթանիդ է, կարգահամարը՝ 69, ատոմական զանգվածը՝ 168,9342: Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։ Կաղապար:Clear

Պատմություն

Թուլիումը սպեկտրոսկոպիկ եղանակով հայտնաբերել է շվեդ գիտնական Պեր Կլեվեն, 1879 թվականին[2][3]։ 1911 թվականին Թեոդոր Ուլյամ Ռիչարդսոնը թուլիումը ստացել է մաքուր վիճակում և հաշվել նրա ատոմային զանգվածը։

Անվանում

Անունը ստացել է Կաղապար:Lang-grc (Թուլե) կիսաառասպելական երկրից, որը հնում համարում էին Երկրի ծայր հյուսիսը։ Պեր Կլեվեն տվել է Thulium անվանումը ի պատիվ Թուլե կղզու։

Ստացում

Թուլիումը ստացվում է աղերի հալույթի էլեկտրոլիզից, ինչպես նաև մետաղական կալցիումով վերականգնելիս.

2TmF3+3Ca2Tm+3CaF2

Հատկություններ

Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն, խտությունը՝ 9330 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1545 °C, եռմանը՝ 1730 °C: Թուլիումը f-տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 5d6s2։

Քիմիապես ակտիվ է, միացություններում՝ եռարժեք։ Օդում հեշտ օքսիդանում է՝ առաջացնելով Tu2O3 օքսիդը։ Թուլիումը միացություններ է առաջացնում բազմաթիվ ոչ մետաղների հետ։ Թուլիումի հիդրօքսիդը՝ Tu(OH)3, ունի հիմնային հատկություն, ստացվում է լուծելի աղերը ամոնիակի ջրային լուծույթով մշակելիս։

Փոխազդեցությունը հալոգենների հետ.

2Tm+3F22TmF3
2Tm+3Cl22TmCl3
2Tm+3Br22TmBr3
2Tm+3I22TmI3

Բնության մեջ

Թուլիումի հանքանյութ

Պարունակությունը երկրակեղևում 2,7•10−5% է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, բնության մեջ հանդիպում է մյուս լանթանիդների հետ։ Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։

Իզոտոպներ

Թուլիումի ունի մեկ կայուն իզոտոպ՝ 169Tu: Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 170Tu (T1/2 = 129 օր), որն օգտագործվում է գամմա-դեֆեկտոսկոպիայի համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ ռենտգենախտորոշման նպատակով։

Կիրառություն

Կիրառվում է օրգանական և անօրգանական սինթեզներում՝ որպես կատալիզատոր։ Դժվարահալության շնորհիվ միացությունները օգտագործվում են հրակայուն խեցեգործական իրեր պատրաստելու համար։

Գներ

Մաքուր՝ >99,9 %, մետաղական թուլիումի 1 կգ գները կազմում են 2,2 հազար դոլլար, մաքուր՝ 99,9 %, թուլիումի օքսիդի 1կգ՝ 1,1 հազար դոլլար[4]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ