Լենցի կանոն
Լենցի կանոն, որոշում է ինդուկցիոն հոսանքի ուղղությունը և ձևակերպվում է հետևյալ կերպ։
Ինդուկցիոն հոսանքն ունի միշտ այնպիսի ուղղություն, որ թուլացնում է առաջացման պատճառի գործունեությունը, կամ ինդուկցիոն հոսանքն ուղղված է իր առաջացման պատճառին հակառակ։
Կանոնը ձևակերպվել է 1833 թվականին Է. Լենցի կողմից։ Ավելի ուշ, 1887 թվականին Լե Շատելյեի և 1887 թվականին Բրաունի աշխատանքներում ընդհանրացվել է բոլոր ֆիզիկական երևույթների վրա։ Այդ ընդհանրացումը հայտնի է ինչպես Շատելյե-Բրաունի սկզբունք։
Լենցի կանոնի էֆեկտիվ ցուցադրումը կոչվում է Թոմսոնի փորձ։
Կանոնի ֆիզիկական իմաստ
Ֆարադեյի էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի համաձայն, կոնտուր թափանցող մագնիսական հոսքի փոփոխության դեպքում, նրանում առաջանում է ինդուկցիոն։ Այդ հոսանքի առաջացման համար պատասխանատու էլեկտրաշարժ ուժի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով[1][2]։
որտեղ «մինուս» նշանը ցույց է տալիս, որ ինդուկցիոն հոսանքը խոչընդոտում է հոսքի փոփոխությանը
Պատկեր:19. Ленцово правило - постојан.ogv Պատկեր:21. Ленцово правило – прстен 01.ogv Լենցի կանոնը կրում է ընդհանուր բնույթ և ճշմարտացի է տարբեր ֆիզիկական իրավիճակներում։ Եթե մագնիսական հոսքը փոխվում է կոնտուրի չափերի փոփոխության պատճառով, ապա ինդուկցիոն հոսանքն առաջանում է Լորենցի ուժի շնորհիվ։ Եթե մագնիսական հոսքը փոխվում է հոսանքի ուժի փոփոխության պատճառով, ապա ինդուկցիոն հոսանքն առաջանում է մրրկային էլեկտրական դաշտի շնորհիվ, որն առաջանում է մագնիսական դաշտի փոփոխությունից։
Ցանկացած դեպքում, փոփոխություն այնպիսին է, որ ձգտում է հավասարակշռել հոսքի փոփոխությունը։
Եթե անշարժ հոսանքակիր կոնտուր թափանցող արտաքին մագնիսական դաշտը ստեղծվում է մեկ այլ կոնտուրով անցնող հոսանքով, ապա ինդուկցիոն հոսանքը կարող է ունենալ տարբեր ուղղություններ, կախված նրանից մեծանում, թե փոքրանում արտաքին դաշտ ստեղծող հոսանքը։ Փոքրացող հոսանքի ստեղծած ինդուկցիոն հոսանքը ձգտում է մեծացնել հոսքը, իսկ աճող հոսանքի ստեղծած ինդուկցիոն հոսանքը ձգտում է փոքրացնել այն։