Լորենցի ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Էլեկտրամագնիսականություն Լորենցի ուժը էլեկտրամագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող F ուժն է ։ Այդ ուժի բանաձևը, որը ստացել է Հենդրիկ Լորենցը՝ իբրև փորձի ընդհանրացման արդյունք, ունի հետևյալ տեսքը. F=eE+ec[vB] , որտեղ e-ն մասնիկի լիցքն է, Eէլեկտրական դաշտի լարվածությունը, B-ն՝ մագնիսական ինդուկցիան, <math\>\vec v</math>-ն՝ մասնիկի արագությունը նշված մեծությունների հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ, իսկ c-ն՝ լույսի արագությունը վակուումում (բոլորն էլ CGS համակարգի միավորներով)։

Բանաձևից երևում է, որ Լորենցի ուժի էլեկտրական մասը կախված չէ v-ից և ուղղված է էլեկտրական դաշտի ուղղությամբ կամ դրան հակառակ (լիցքի նշանից կախված), իսկ մագնիսական մասը կախված է v-ից և ուղղահայաց է v և B վեկտորներին ուղղահայաց։

Հավասարումը SI համակարգում

Շարժման ժամանակ (v արագությամբ) լիցքավորված մասնիկի (q լիցքի) վրա ազդող Լորենցի F ուժը։ E եւ B դաշտերը փոխվում են տարածության եւ ժամանակի մեջ։

Արտաքին էլեկտրական E և մագնիսական B դաշտերում v արագությամբ շարժվող q էլեկտրական լիցք ունեցող մասնիկի վրա ազդող F ուժը հավասար է՝

𝐅=q(𝐄+𝐯×𝐁)

որտեղ ×վեկտորական արտադրյալ է։ Բոլոր թավ մեծությունները վեկտորներ են։
Առավել պարզ՝

𝐅(𝐫,t,q)=q𝐄(𝐫,t)+q𝐫˙×𝐁(𝐫,t),

որտեղ r —ը լիցքավորված մասնիկի շառավիղ-վեկտորն է, t-ն՝ ժամանակը, կետով ցույց է տված ածանցյալն ըստ ժամանակի։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ