Լծակ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Լծակի օգտագործումը։ Կարճ բազուկի վրա մեծ ուժ ստանալու համար՝ մեծ բազուկի վրա փոքր ուժ գործադրելով։

Լծակ, պարզ մեխանիզմ, իրենից ներկայացնում է անշարժ կետի (հենարանի) շուրջը պտտվող ձող, կամ մարմին։

Պատմություն

Մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում մարդն օգտագործում էր կշեռքը, օգտագործելով լծակի կանոնը հավասարակշռության հասնելու համար[1][2]։ Ավելի ուշ Հունաստանում ստեղվեցին կշեռքներ, որոնցում հենման կետը հնարավոր էր փոխել, և կշռել տարբեր զանգվածներ։ Մ.թ.ա. 1500 թվականին Եգիպտոսում և Հնդկաստանում ստեղվեց կռունկը՝ ջրհորից ջուր հանելու համար[3]։ Մ.թ.ա. երրորդ դարում Արքիմեդը բացատրեց լծակի աշխատանքի մեխանիզմը։ Ըստ լեգենդի՝ Արքիմեդը, հասկանալով իր բացահայտման նշանակությունը, բացականչել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը»[3]։

Ցանկացած մեխանիզմ, որը ձևափոխում է մեխանիկական շարժումը, իր կառուցվածքի մեջ լծակ ունի։

Աշխատանքի մեխանիզմ

Հավասարակշռության մեջ գտնվող լծակի սխեման F1D1=F2D2

Լծակի աշխատանքի մեխանիզմը հիմնված է էներգիայի պահպանման օրենքի վրա։ Առաջին բեռը բարձրացնող բազուկի վրա ազդող ուժը կատարում է աշխատանք, որը հավասար է

 A1=F1Δh1

Երկրորդ ուժը կկատարի աշխատանք, որը հավասար է.

 A2=F2Δh2,

որտեղ Δh2 — լծակի ծայրի տեղափոխուոթյունն է։

Աշխատանքները, ըստ պահպանման օրենքի իրար հավասար են.

 A1=A2,
 F1Δh1=F2Δh2.

Նման եռանկյունների կանոնից.

 F1D1=F2D2.
Բազմակազմ լծակ, կազմված n պարզ լծակներից։

Նման մոտեցմամբ կարելի է հաշվարկել նաև ավելի բարդ համակարգերը,օրինակ n հատ լծակ ունեցող համակարգում,որտեղ կլինի 2n բազուկ։

iC=FR1F(2n1)P=FR1F23F23F45...F(2n2)(2n1)F(2n1)P=B2B1B4B3...B(2n)B(2n1),

որտեղ․

  •  Bi — i-րորդ բազուկն է․
  •  F(i1)i — (i-1) բազուկից i բազուկին հաղորդվող ուժն է․
  •  iC — մոտքի և ելքի ուժերի հարաբերակցությունը.

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:ՀՍՀ

  1. В. Н. Пипуныров. История весов и весовой промышленности в сравнительно-историческом, освещении. М, 1955 г.
  2. Կաղապար:Cite web
  3. 3,0 3,1 Կաղապար:Cite web