Ծանրության կենտրոն
Ծանրության կենտրոն, երկրաչափական կետ, որով անցնում է մարմնի բոլոր մասնիկների ծանրության ուժերի համազորը՝ տարածության մեջ մարմնի ցանկացած դիրքում։
Նկարագրություն
Սիմետրիայի կենտրոն ունեցող համասեռ մարմնի ծանրության կենտրոնը համընկնում է այդ կենտրոնի հետ։ Ընդհանուր դեպքում, երբ մարմինը հնարավոր է բաժանել առանձին մասերի, ծանրության կենտրոնի կոորդինատները որոշվում են հետևյալ բանաձևերով՝
որտեղ -երը մարմնի մասերի ծանրության ուժերն են, իսկ (), երը՝ այդ մասերի ծանրության կենտրոնների կոորդինատները։
Ծանրության կենտրոն և իներցիայի կենտրոն հասկացություններն իրարից տարբերվում են նրանով, որ ծանրության կենտրոնն իմաստ ունի միայն համասեռ ձգողության դաշտում գտնվող մարմինների համար։ Իներցիայի կենտրոն հասկացությունը կապված չէ ուժային դաշտ հասկացության հետ և այս իմաստով ավելի ընդհանուր է։ Ծանրության համասեռ ուժային դաշտում գտնվող մարմնի ծանրության կենտրոնն ու իներցիայի կենտրոնը համընկնում են։