Կալիումի ցիանիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Նյութ Կալիումի ցիանիդ` կապտաթթվի կալիումական աղ, որն ունի KCN բանաձևը։ Անգույն բյուրեղների տեսքով աղ է, որն իր արտաքին տեսքով նման է շաքարավազին։ Չափազանց թունավոր է, ամենաթունավոր նյութերից մեկն է։ Լավ լուծվում է ջրում՝ 25 °C-ում առաջացնում է 41,7 % զանգվածային բաժնով հագեցած լուծույթ։ Վատ է լուծվում էթանոլում, չի լուծվում ածխաջրածիններում։

Կալիումի ցիանիդի հիդրոլիզի արդյունքում անջատվում է ցիանաջրածին, որը որոշ մարդիկ ընկալում են որպես նուշի հոտ, իսկ ոմանք չեն զգում։ Կա տեսակետ, որ հոտի ընկալումը պայմանավորված է ժառանգական գործոններով[1]։

Ստացում

Լաբորատորիայում կալիումի ցիանիդը ստանում են կապտաթթվի և կալիումի հիդրօքսիդի խիտ լուծույթի փոխազդեցությամբ․

HCN+KOHKCN+H2O

Այն կարելի է ստանալ նաև կալիումի ամիդի և կոքսի փոխազդեցությամբ՝ 500-600 °C ջերմության պայմաններում[2].

KNH2+CKCN+H2

Այն նաև ստացվում է քլորոֆորմի, ամոնիակի և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ․

CHCl3+NH3+4KOHKCN+3KCl+4H2O

Կալիումի ցիանիդը առաջին անգամ ստացվել է 1762 թվականին շվեդ դեղագետ Կարլ Վիլհելմ Շեելեի կողմից[3]։

Կիրառություն

Կիրառվում է հանքանյութից ոսկու և արծաթի կորզման ժամանակ (ցիանացում)․

4Au+8KCN+O2+2H2O4K[Au(CN)2]+4KOH,

Օգտագործվում է նաև ցինկի, կադմիումի, պղնձի, արծաթի և ոսկու գալվանատեխնիկայում, ինչպես նաև ոսկերչության մեջ։

Քիմիական հատկություններ

Կապտաթթուն, որը համապատասխանում է ցիանիդ իոնին, շատ թույլ թթու է և աղերից դուրս է մղվում ավելի ուժեղ թթուների կողմից։ Այսպես, օրինակ, օդում ածխաթթու գազի և ջրի հետ շփվելիս կալիումի ցիանիդը ժամանակի ընթացքում վեր է ածվում ոչ թունավոր կալիումի կարբոնատի (պոտաշ)․

2KCN+CO2+H2OK2CO3+2HCN

Թունավորություն

Մարդու համար պոտենցիալ մահացու չափաքանակ (140 մգ)

Ուժեղագույն անօրգանական թույն է։ Աղեստամոքսային համակարգով օրգանիզմ թափանցելու դեպքում մահացու քանակը մարդու համար կազմում է 1,7 մգ/կգ։ Ցիանիդ իոնը արգելակում է բջիջների կողմից թթվածնի յուրացման պրոցեսը և բջիջները մահանում են թթվածնային քաղցի պատճառով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ