Կենտրոնաձիգ ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կենտրոնաձիգ ուժ, նյութական կետի վրա ազդող և կետի շարժման արագությանն ուղղահայաց ուժ, որը կետին հաղորդում Է նորմալ արագացում։ Կենտրոնական ուժի ազդեցությամբ ազատ նյութական կետի շարժումը դառնում է կորագիծ։ Կենտրոնական ուժը ուղղված է հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը, թվապես հավասար mv2p, որտեղ m-ը կետի զանգվածն Է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը։ Ուղղագիծ շարժման դեպքում կենտրոնական ուժը հավասար է զրոյի։

Գրականություն

  • Фриш С. А. и Тиморева А. В. Курс общей физики, Учебник для физико-математических и физико-технических факультетов государственных университетов, Том I. М.։ ГИТТЛ, 1957

Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ