Կինետիկ էներգիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Կինետիկ էներգիայի փոխանցումը

Կինետիկ էներգիա, մեխանիկական էներգիայի տեսակ։ Նյութական կետի կինետիկ էներգիան որոշվում է Ek=12mv2 բանաձևով (m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը)։ Նյութական կետերի համակարգի կինետիկ էներգիան հավասար է բոլոր կետերի կինետիկ էներգիաների թվաբանական գումարին։ Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի կինետիկ էներգիան հավասար է Er=12Iω2 (I-ն մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ, ω-ն՝ անկյունային արագությունը)։ Լույսի արագության (c) հետ համեմատելի արագությունների դեպքում Ek=mγc2mc2=mc21v2/c2mc2։

Մարմնի կինետիկ էներգիան կարելի է արտահայտել նաև իմպուլսի միջոցով p=mv բանաձևից բխող v=p/m արտահայտությունը տեղադրելով կինետիկ էներգիայի բանաձևի մեջ` կստանանք Ek=p2/2m:

Այս բանաձևից հետևում է, որ ավելի մեծ կինետիկ էներգիայով օժտված են այն մարմինները, որոնց զանգվածն առավել փոքր է։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ