Կոռելյացիա (մաթեմատիկա)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Այլ կիրառումներ Կոռելյացիա (ուշ լատիներեն correlatio — հարաբերակցություն), մաթեմատիկական վիճակագրությունում, երկու պատահական մեծությունների միջև ստոխաստիկ (հավանականական) կախվածություն, որը, ընդհանրապես ասած, չունի խիստ ֆունկցիոնալ բնույթ։ Ստոխաստիկ կախվածության պարզագույն բնութագրիչը կոռելյացիայի r գործակիցն է, որը որոշվում է

r=E[(ξE(ξ))(ηE(η))]σξση

բանաձևով, որտեղ Eմաթեմատիկական սպասումն է, իսկ σξ և ση համապատասխանաբար ξ և η պատահական մեծությունների դիսպերսիաներն են։ Եթե ξ-ն և η-ն անկախ են (հավանականական իմաստով), ապա r=0։ Միշտ |r|1, ընդ որում |r|=1 միմիայն այն դեպքում, երբ ξ-ն և η-ն կախված է գծորեն։ Եթե r=0, ապա ξ և η մեծությունը կոչվում են չկոռելյացված։ Եթե ξ-ն և η-ն անկախ է, ապա r=0։ Հակառակ պնդումն ընդհանուր դեպքում ճիշտ չէ։ ξ և η մեծությունների կոռելացիայի r գործակիցը բնագրում է լոկ նրանց գծային կախվածության աստիճանը, r-ը կարող է զրո դառնալ նույնիսկ այն դեպքում, երբ ξ-ի և η-ի միջև կա ֆունկցիոնալ (ոչ գծային) կապ։

Կաղապար:ՀՍՀ