Հիդրազին

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Վիքիֆիկացում Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիդրազին, երկամիդ, H2NNH2, անգույն, խոնավածուծ, օդում ծխացող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 2 °C, եռմանը՝ 113,5 °C, խտությունը՝ 1008 կգ/մ³ (20 °C-ում)։ Անսահմանափակ է լուծվում ջրում և ցածր սպիրտներում, անլուծելի՝ ածխաջրածիններում և օրգանական այլ լուծիչներում։ Հիդրազինի ջրային լուծույթները հիմքեր են (K25հիմն.=8,5107)։ Թթուների հետ առաջացնում է հիդրազոնիումի աղեր, օրինակ, N2H5C12,N2H6C12։ Մինչև 200-300 °C տաքացնելիս քայքայվում է N2-ի և NH3-ի։ Սենյակային ջերմաստիճանում Fe2O3-ի առկայությամբ բոցավառվում է։ Ստացվում է NH3-ը կամ միզանյութը ենթաքլորիդով օքսիդացնելիս։ Կիրառվում է օրգանական սինթեզում, պլաստմասսաների, ռետինի, միջատասպան և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ, հեղուկ հրթիռային վառելանյութերում՝ որպես այրվող բաղադրամաս։ Թունավոր է, օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,0001 մգ/լ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Քիմիա-անավարտ

Կաղապար:ՀՍՀ