Հիդրոքինոն

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Հիդրոքինոնի բյուրեղ

Հիդրոքինոն, պ-երկօքսիբենզոլ, C6H4(OH)2, անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 170,3 °C, խտությունը՝ 1358 կգ/մ³։ Լավ է լուծվում սպիրտում, եթերում, վատ՝ բենզոլում։ 100 գ ջրում լուծվում Է 5,7 գ (15 °C)։ Ուժեղ վերականգնիչ է։ Ստանում են քինոնը վերականգնելով և այլ եղանակներով։ Օգտագործվում է լուսանկարչության մեջ (հայտածիչ նյութեր), վերլուծական քիմիայում։ Հիդրոքնոն պոլիմերման արգելակիչ է և շատ ներկանյութերի ստացման ելանյութ։ Առաջինն ստացել է գերմանացի քիմիկոս Ֆ. Վյոլերը, 1844 թվականին։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ