Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Հիպոցիկլոիդ
Էպիցիկլոիդ

Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդներ (հիպո... ὑπό — այստեղ՝ վրա, մոտ, կից, κύκλος —շրջան, շրջանագիծ բառերից), կորեր, որոնք գծվում են շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջանագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ՝ անշարժ շրջանագծով։ Շրջանագծերի ներքին շոշափման դեպքում կորերը կոչվում են հիպոցիկլոիդներ, իսկ արտաքին շոշափման դեպքում՝ էպիցիկլոիդներ։ Կորերի տեսքը կախված է անշարժ շրջանագծի A շառավղի և շարժական շրջանագծի a շառավղի A/a հարաբերությունից։ Եթե a-ն 4 անգամ փոքր է A-ից, ապա հիպոցիկլոիդը կոչվում է աստղարդ։ Եթե a-ն հավասար է A-ին, ապա էպիցիկլոիդը կոչվում է սրտարդ։ Երբ անշարժ շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժական շրջանագծի կետը գծում է ցիկլոիդ։ Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերածվում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի էվոլվենտ։ Հիպոցիկլոիդի պարամետրական հավասարումն է.

x=(Aa)cosφ+acosAaaφ
x=(Aa)sinφasinAaaφ

Էպիցիկլոիդի հավասարումը ստացվում է սրանից aa-ով փոխարինելով։ Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդները օգտագործվում են մեխանիզմների տեսության մեջ։

Տես նաև

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Երկրաչափություն-անավարտ