Հողի բուֆերականություն
Հողի բուֆերականություն, հողի հատկություն, որով կանխվում է թթուների և հիմքերի ազդեցությունից առաջացող նրա ռեակցիայի փոփոխությունը։
Հողի բուֆերականությունը, նրա բնույթն ու աստիճանը հիմնականում կախված են պինդ ֆազից և կոլոիդների դիսպերսման աստիճանից, ինչպես նաև կլանված կատիոններից։ Կավով և հումուսով հարուստ հողերում հողի բուֆերականությունը ուժեղ է արտահայտված։ Ավազուտ հողերի բուֆերականության աստիճանը ցածր է։ Հողի կլանող համալիրում իոնի առկայության դեպքում ուժեղ է հիմքերի, իսկ , , իոնների մեծ կոնցենտրացիայի դեպքում՝ թթուների նկատմամբ։ Վերջինս պայմանավորված է հողին ավելացված իոնների փոխանակմամբ կլանող համալիրի հիշյալ իոններով։
Հողի լուծույթի բուֆերականությունը պայմանավորված է ալկալիական և հողալկալիական մետաղների կարբոնատներով, ֆուլվատներով և ֆոսֆատներով։ Մթնոլորտային տեղումները, գրունտային և ոռոգման ջրերը կարող էին փոփոխել հողի ռեակցիան, եթե վերջինս չունենար բուֆերականություն։ Հողի ռեակցիայի փոփոխության նկատմամբ բույսերի զգայունության պատճառով հողի բուֆերականությունը մեծ դեր է խաղում նրանց աճի և զարգացման վրա։ Հանքային պարարտանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել հողի բուֆերականությունը։ Բուֆերականությունը կարելի է ավելացնել օրգանական պարարտանյութերի գործածումով։