Հովտաշուշան
Կաղապար:Տաքսոտուփ2 Հովտաշուշան (Կաղապար:Lang-lat), հովտաշուշանազգիների ընտանիքի բույս։
Կենսաբանական նկարագիր

Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Կոճղարմատը սողացող է։ Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ է։ Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը, եռաբուն գնդաձև, կարմիր հատապտուղ է։ Սերմերը բաց դեղնավուն են։
Ծաղկի բանաձև՝ Կաղապար:Nobr[1]:
Տարածում
Տարածված են, Կովկասում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում։
Վայրի վիճակում տարածված է Հայաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում և առատորեն ծաղկում է լուսավոր անտառներում։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի ունի նաև բուժիչ հատկություններ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։ Հովտաշուշանը խոնավասեր է, պահանջկոտ է ոչ միայն հողի, նաև օդի խոնավության նկատմամբ։ Ջերմասեր է։
Հովտաշուշանը աճում է սոճու անտառներում, անտառների եզրերին և դաշտերում։ Այն վաղուց է մշակվել, ստացման համար մշակել են տարբեր սորտեր։
Հայաստանում
Կաղապար:Կենսաֆոտո Հայաստանի հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։
Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի սուր և քրոնիկական, լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև. որպես միզամուղ ու լեղամուղ միջոց։ Բույսի բոլոր օրգանները թունավոր են։
Բժշկության մեջ
Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։ Կարևոր է իմանալ, որ՝ ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։ 16-18-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։
Դասակարգում
- Կաղապար:Bt - Կաղապար:Bt-armlat. Աճում է Հեռավոր Արևելքում, Հեռավոր Արեւելքում։
- Կաղապար:Bt, տարածված են Եվրոպայում։
- Կաղապար:Bt
- Կաղապար:Bt - Հովտաշուշան լեռնային Կաղապար:Bt-latarm ԱՄՆ-ի արևելքում (Կաղապար:Lang-en)։ Ամերիկյան բուսաբանությունում[2]։
Գեղարվեստական գրականության մեջ
- Փշրված սիրտն ու Հովտաշուշանը։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 72-75։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ландыш майский — статья из Большой советской энциклопедии (Проверено 10 октября 2009)
- Ландыш // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (Проверено 22 февраля 2009)
- Вавилова Л.П. Опыт выращивания и выгонки ландыша // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- Губанов И. А. и др. 345. Convallaria majalis L. — Ландыш майский // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 455. — ISBN 8-87317-091-6.
- Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1982. — С. 163—164.
- Кнорринг О. Э. Род 293. Ландыш — Convallaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 467—468. — 760 + XXX с. — 5175 экз.
- Poucher, W. A. Perfumes, cosmetics and soaps. — vol. 2. — London : Chapman and Hall Ltd. — 1959Կաղապար:Ref-en
- Rath, Gernot; Orzechowski G; Dr. Madaus & Co. Die Convallaria majalis, ihr Weg durch die Geschichte. — Köln. — 1959Կաղապար:Ref-de