Ձգում և սեղմում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ձգում և սեղմում նյութերի դիմադրությունում, ձողի դեֆորմացիայի տեսակ, առաջանում է այնպիսի ուժերի ազդեցությամբ, որոնց համազորն ուղղահայաց է ձողի լայնական հատույթին և անցնում է դրա ծանրության կենտրոնով

Ձգում և սեղմում է կոչվում նաև գծային (միառանցք) լարվածային վիճակը՝ տարրական զուգահեռանիստի հիմնական լարվածային վիճակներից մեկը։ ձգում և սեղմում կարող է առաջանալ ինչպես ձողի ծայրերին կիրառված, այնպես էլ դրա ծավալով բաշխված (ձողի սեփական կշիռ, իներցիոն ուժեր են) ուժերով։

Բացի միառանցքից կան նաև երկառանցք և եռառանցք ձգում և սեղմում։ Եթե ձողը գտնվում է համասեռ միառանցք լարվածային վիճակում, ապա առանցքով ուղղված լարումը՝

σ1=P/F,

(P-ն ձգող կամ սեղմող ուժն է, F-ը՝ լայնական հատույթի մակերեսը), իսկ լարման և հարաբերական դեֆորմացիայի միջև կախվածությունը առաձգականության սահմաններում որոշվում է Հուկի օրենքով։

Ձողի ε1 երկայնական և ε2 լայնական հարաբերական դեֆորմացիաների միջև կախվածությունն առաձգականության սահմաններում ձգման և սեղմման դեպքում ունի

ε2=με1

տեսքը, որտեղ μՊուասոնի գործակիցն է։

Պլաստիկության սահմաններում հարաբերական դեֆորմացիաների կախվածությունը լարումներից տրվում է բարդ (ոչ-գծային) էմպիրիկ օրենքներով։ Ձգումը հանգեցնում է ձողի երկարացման, իսկ սեղմումը՝ կարճացման։ Ճկուն ձողի սեղմման դեպքում կարող է առաջանալ նաև կայունության կորուստ։

Գրականություն

  • Гастев В. А., Краткик курс сопротивления материалов, 2 изд., перераб., М., 1977.

Կաղապար:ՀՍՀ