Ճախարակ (պարզ մեխանիզմ)

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ճախարակների տեսակները

Ճախարակ, ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիկական հարմարանք։ Իրենից ներկայացնում է իր առանցքի շուրջը պտտվող փողրակով անիվ։ Փողրակը նախատեսված է պարանի, շղթայի կամ այլ հարմարանքների համար։

Անշարժ ճախարակն ամրացված է պատին կամ այլ անշարժ մակերևույթի վրա, ճախարակը շարժվում է միայն իր առանցքի շուրջը, փոխում միայն ուժի ուղղությունը։

Բեռի հավասարակշռության պայմանը․

F=fmg

որտեղ

F — ազդող արտաքին ուժը,
m — բեռի զանգվածը,
g — ազատ անկման արագացում,
f —ճախարակի դիմադրության գործակիցը շղթաների դեպքում (~1.05, պարանի դեպքում ~1.1.)

Շփման բացակայության դեպքում բեռը բարձրացնելու համար անհրաժեշտ է բեռի կշռին հավասար ուժ։

Շարժական ճախարակ, շարժվում է ամբողջ համակարգը ճախարակի հետ միասին։Շարժական ճախարակը ուժի մեջ 2 անգամ շահում է տալիս[1]։ F=12fmg

Բեռը կանցնի 2 անգամ փոքր ճանապարհ, քան F ուժի ազդման կետը[2][3]։

Փաստացի յուրաքանչյուր ճախարակ իրենից լծակ է ներկայացնում։ Անշարժը ճախարակը՝ հավասար բազուկներով, շարժականը 1-ը 2-ին հարաբերակցությամբ բազուկներով։ Ինչպես ցանկացած լծակի համար, այնպես էլ ճախարակի համար ճիշտ է մեխանիկայի «Ոսկե կանոնը»։

Մարզ մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ, և հակառակը։
Աշխատանքի մեջ շահում չկա։
Նավթահորի բազմաճախարակ։
Ոժի մեջ 4 անգամ շահում տվող համակարգ

Բազմաճախարակ, մի քանի շարժական և անշարժ ճախարակների համակարգ (սովորաբար զույգ)։

Պատկեր:Блок и ворот.webm

Տես նաև

  • Բազմաճախարակ
  • Լծակ
  • Ոլորան

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ