Մագնեզիում խելատազ
Կաղապար:Տեղեկաքարտ Ֆերմենտ Կաղապար:Տեղեկաքարտ Սպիտակուցի ընտանիք Կաղապար:Տեղեկաքարտ Սպիտակուցի ընտանիք
Մագնեզիում խելատազ, եռբաղադրիչ ֆերմենտ, որը կատալիզում է Mg2+ իոնի ներդրումը պրոտոպորֆիրին IX-ի մոլեկուլի մեջ։ Սա բակտերիոքլորոֆիլի ստացման առաջին փուլն է։

Այս ֆերմենտի չորս սուբստրատներն են ԱԵՖ-ը, պրոտոպորֆիրին IX-ը, Mg2+ և ջուրը։ Ստացված վերջանյութերն են ԱԿՖ-ն, ֆոսֆատը, Mg-պրոտոպորֆիրին IX-ը և ջրածնի իոնը։
Այս ֆերմենտը պատկանում է այն լիգազների ենթադասին, որոնք կոորդինացիոն միացություններում առաջացնում ազոտ-D-մետաղ կապեր։ Ֆերմենտի համակարգային անվանումն է Mg-պրոտոպորֆիրին IX մագնեզիում-լիազ։ Այս ֆերմենտը հաճախ անվանում են նաև պրոտոպորֆիրին IX մագնեզիում-խելատազ, պրոտոպորֆիրին IX Mg-խելատազ, մագնեզիում-պրոտոպորֆիրին IX խելատազ, մագնեզիում-պրոտոպորֆիրին խելատազ, մագնեզիում-խելատազ, Mg-խելատազ և Mg-պրոտոպորֆիրին IX մագնեզիո-լիազ։ Այս ֆերմենտը մասնակցում է պորֆիրինի և քլորոֆիլի մետաբոլիզմին։