Միրաբիլիտ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Միներալ Միրաբիլիտ, Գլաուբերի աղ (Կաղապար:Lang-lat - զարմանահրաշ, անվանումը տվել է գերմանացի քիմիկոս Յ․ Ռ․ Գլաուբերը), գլաուբերյան աղ, միներալ սուլֆատների դասից։ Քիմական բաղադրությունը՝ ։ Պարունակում է ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ կամ ասեղնաձև բյուրեղներ, նաև հատիկավոր, փոշենման ագրեգատներ և մանրաբյուրեղ կեղևիկներ։ Հեշտությամբ լուծվում է ջրում, լուծույթն ունի դառնաղի համ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 1490 կգ/մ³։ Միրաբիլիտն աղային լճերի, ծանծաղ ծոցերի և տաք աղբյուրների տիպիկ քեմոգեն արգասիք է։ Օգտագործվում է հիմնականում քիմական արդյունաբերության բնագավառում սոդայի և կծու նատրիումի ստացման համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ որպես լուծողական։