Նատրիումի նիտրատ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի նիտրատ, նատրիումական բորակ, չիլիական բորակ, , ազոտական թթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2257 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 308 °C, ավելի տաքացնելիս քայքայվում է, առաջացնելով և , բարձր ջերմաստիճաններում՝ ազոտ, նատրիումի օքսիդներ և թթվածին։ Լավ է լուծվում ջրում (100 գ-ում՝ 88 գ 20 °C)։ Բազմաթիվ աղերի հետ առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Ուժեղ օքսիդիչ է, խառնուրդները ֆոսֆորի, ծծմբի, ածխածնի, ալյումինի հետ պայթուցիկ են։ Նատրիումի նիտրատ ստանում են նատրիումի հիդրօքսիդի կամ կարբոնատի և ազոտական թթվի կամ օդախառն ազոտի օքսիդների փոխազդեցությամբ։ Օգտագործվում է որպես ազոտական պարարտանյութ (16% N), ինչպես նաև սննդի, ապակու արդյունաբերություններում և այլուր։