Շարքերի գումարման մեթոդներ
Շարքերի գումարման մեթոդներ, շարքերի ընդհանրացված գումարների կառուցման եղանակներ։ Մաթեմատիկայում և ֆիզիկայում հանդիպում են սովորական իմաստով գումար չունեցող՝ տարամետ շարքեր, որոնց (ելնելով կոնկրետ մաթեմատիկական ուսումնասիրության պահանջներից կամ ֆիզիկական խնդրի բնույթից) բնական կլիներ վերագրել այս կամ այն գումարը։ Եթե շարքին որևէ մեթոդով վերագրվում է գումարը, ապա գրում են՝
Սովորաբար դիտարկում են գումարման այնպիսի մեթոդներ, որոնք ունեն շարքի սովորական զուգամիտության (գումարման) հատկությունները.
Եթե , ապա և և ցանկացած ու -թվերի համար՝
Բացի այդ, հիմնականում դիտարկում են շարքերի գումարման ռեգուլյար մեթոդներ, այսինքն մեթոդներ, որոնցով յուրաքանչյուր զուգամետ շարքի վերագրվում է այն գումարը, որը շարքի գումարն է՝ սովորական իմաստով։ Հաճախ տարամետ շարքի գումարը սահմանվում է որպես մեկ այլ՝ զուգամետ շարքի սովորական իմաստով գումարի սահման։ Օրինակ, շարքի հետ մեկտեղ դիտարկվում է աստիճանային շարքը, եթե վերջինս զուգամիտում է -ին , և եթե , ապա ասում են, որ շարքին վերագրվում է գումարը Աբելի–Պուասոնի մեթոդով՝ ։ Դիտարկում են նաև աղյուսակային (մատրիցային) գումարման մեթոդներ, եթե (շարքի –րդ մասնակի գումարն Է, –ը անվերջ մատրից, և ցանկացած -ի համար՝ , այդ դեպքում, եթե , ապա գրում են՝ ։ Մասնավորաբար, եթե և , ապա մեթոդն անվանում են Չեզարոյի մեթոդ՝ , եթե :
և մեթոդները ռեգուլյար են․ ընդ որում, եթե , ապա (հակառակ պնդումը ճիշտ չէ)։
Դիտարկենք տարամետ շարքը։ Այս դեպքում և հետևաբար՝ : Մյուս կողմից, քանի որ , ապա , այսինքն : Այսպիսով շարքը սովորական իմաստով գումար չունի՝ տարամետ է, բայց Աբելի-Պուասոնի կամ Չեզարոյի գումարման մեթոդով շարքը ունի գումար (այն -ն է)։