Ոջլադեղ
Կաղապար:Տաքսոտուփ2 Ոջլադեղ (Կաղապար:Lang-lat) անիծած հարս, հրանունկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ։ Այս ցեղն իր մեջ ընդգրկում է մի շարք արժեքավոր բազմամյա տեսակներ, որոնցից խոշորածաղիկ ոջլադեղի ստացման գործում խոշոր դեր են խաղացել հետևյալ երեք տեսակները՝
- Եվրոպական սովորական ոջլադեղ (D. elatum L.)՝ բազմաձև է, հայրենիքը Միջին Ասիան, Սիբիրը և Շվեդիան է. բարձրությունը 1,5 մետրից ավել է, ծաղիկները բաց մանուշակագույն են։
- Չինական ոջլադեղ Բռունոնիանում (D. Brunonianum Royle), Եվրոպա է տարվել 1864 թվականին։
- Ոջլադեղ ֆորմոզում (D. formosum Bois), հայրենիքը Փոքր Ասիան է։
Ալեքսանդր տեսակն աչքի է ընկնում խիտ ծաղկաբույլերով, որոնք իրենց վրա են կրում խոշոր, լայն բացված, լիաթերթ, 6 սմ տրամագիծ ունեցող բաց մանուշակագույն ծաղիկներ։ Պսակաթերթերի եզրը աստիճանաբար փոխվում է բաց երկնագույնի։ Հետաքրքրական է նաև Պուշկին տեսակը, բույսի բարձրությունը հասնում է 1,7 մետրի, ունի խիտ, 50 սմ երկարության ծաղկաբույլ, 6 սմ տրամագիծ ունեցող ծաղիկներով։ Կիսալիաթերթ ծաղիկները ինտենսիվ երկնագույն են, սև-ոսկեգույն կենտրոնով։ Դեկորատիվ է համարվում Գորիսլավա տեսակը, որի բարձրությունը հասնում է 2 մետրի, ծաղկաբույլերի երկարությունը՝ 70 սմ-ի, ծաղիկները շատ խոշոր են, լիաթրեթ մուգ-երկնագույն, 7սմ տրամագծով։
Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում՝ 13 (15) տեսակ՝
- ոջլախոտ գարշահոտ (Delphinium foetidum),
- ոջլախոտ գալարուն (Կաղապար:Lang-lat),
- Ոջլախոտ Շովիցի (Կաղապար:Lang-lat),
- ոջլախոտ արևելյան (Կաղապար:Lang-lat),
- Ոջլախոտ պարսկական (Կաղապար:Lang-lat) և այլն։
Տարածում
Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները։
Կենսաբանական նկարագիր

Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-150 սմ։ Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված, ծաղիկները՝ անկանոն, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման։ Ծաղկապատը կազմված է 5 գունավոր բաժակաթերթերից, որոնցից մեկը ձգված է խթանի ձևով, որի մեջ թաքնված է պսակի երկու թերթերից կազմված նեկտարակիր խթանը, պսակի մյուս երկու թերթերը կողքային են, 5-րդը չի զարգանում։ Որոշ տեսակների բոլոր 4 պսակաթերթերը միաձուլված են։ Պարկուկները 1-5-ն են։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։
Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0,6-2 մետրի սահմաններում, իսկ ծաղկաբույլերի երկարությունը հաճախ հասնում է 1 մետրի։ Առանձին ծաղիկների տրամագիծը անցնում է 15 սմ-ից։ Նման ծաղկափթթություն ունեն, օրինակ տուղտածաղկավոր ոջլադեղերը։
Ծաղիկները լինում են միաթերփ, կիսալիաթերթ և լիաթերթ, վարդագույն, բաց-կապույտ, կապույտ, կապտամանուշակագույն, բաց մանուշակագույն և սպիտակ գույների։ Միաթերթ ծաղիկ ունեցող ոջլադեղերն ավելի գեղեցիկ են, քան կիսալիաթերթավորները ու լիաթերթավորները։
Բազմացվում է հիմնականում սերմերով, ինչպես նաև թփի բաժանումով և կտրոններով։
Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար ամսին ցանքարկղերի մեջ, իսկ բաց տարածքում՝ աշնանը։ Առաջին նախածլումից հետո, երբ բույսը ունենում է 3-4 տերև, անհրաժեշտ է այն տեղափոխել 7-9 սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղից և ցրտահարման վտանգն անցնելուց հետո տեղափոխել դաշտ և իր հողագնդիկով տնկել մշտական տեղում ՝ բույսը բույսից 35-40 սմ հեռավորության վրա։
Նախընտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Լավ է զգում արևոտ ու լուսավոր հողամասերում։ Պահանջում է չափավոր ոռոգում։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Եթե ցանքը ջերմատանը կատարվում է ուշ աշնանը, ապա բույսերը ծաղկում են հաջորդ տարվա օգոստոսի սկզբում։ Գարնան ցանքից աճած բույսերը նույն տարում հազիվ թե ծաղկեն։
Սերմերը սեպաձև են, 3 մմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն։ Նայած տեսակների ծիլ են տալիս 5-20 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 450 հատիկ։
Թփիկների բաժանումով բազմացվում է վաղ գարնանը կամ աշնանը։ Ինչ վերաբերում է կտրոններով բազմացմանը, ապա այն կատարվում է ջերմատներում։
Նշանակություն
Դեկորատիվ, մարգագետնային, մասամբ թունավոր բույսեր են։ Տեսակներից են դաշտային ոջլադեղը D. consolida։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն)։ Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ։ Շատ տեսակներ թունավոր են։ Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են ոջլախոտի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու։
Դասակարգում
Տեսակներ
Միամյա
- Կաղապար:Bt-armlat Հոմանիշներ։ Կաղապար:Bt-armlat; Կաղապար:Bt-armlat — Միջերկրական ծով
- Կաղապար:Bt-armlat (Հոմանիշներ։ Կաղապար:Bt-armlat; Կաղապար:Bt-armlat) — Եվրոպա, Միջերկրական ծով, Հյուսիսային Ասիա, Հարավային Արևմտյան Սիբիր, Փոքր Ասիա
- Կաղապար:Bt-armlat (Հոմանիշ։ Կաղապար:Bt-armlat) - Ղրիմ, Կովկաս, Թուրքմենստան, Պիրենեյան թերակղզի, Ալժիր, Փոքր Ասիայում, Իրանի, Հնդկաստան
- Կաղապար:Bt-armlat (Հոմանիշ։ Կաղապար:Bt-armlat) — Հարավային Եվրոպա, Փոքր Ասիա
Բուսաբանական պատկերներ
-
Delphinium peregrinum
-
Delphinium consolida
Գրականություն
- Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
- Կաղապար:Գիրք
- Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրք
- Կաղապար:Ռուսերեն գիրքԿաղապար:Ref-en
Արտաքին հղումներ
- GRIN: Species in the genus Delphinium' Կաղապար:Webarchive — with links by species for information + synonyms.
- USDA-ARS: Larkspur—Delphinium spp. Fact Sheet — native U.S. species and grazing toxicity.
- MBG—Kemper Center for Home Gardening: Delphinium "Pacific Giant Hybrids" — horticultural information.
- Dowdeswell's Ltd: "Growing New Millennium Delphiniums in the U.S. & Canada" — horticultural information
Կաղապար:ՀԲ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում