Ունբիհեքսիում
Կաղապար:Պարբերական համակարգի տարր
Ունբիհեքսիում (Կաղապար:Lang-la, Ubh), համակարգային ժամանակավոր անվանում՝ հիպոտետիկ քիմիական տարրի համար, Դ. Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակում, ժամանակավոր նշանակումը՝ Ubh, ատոմական համար՝ 126 և կարգաթիվ՝ 126:
Համար 126 տարրը ներկայացնում է առանձնահատուկ հետաքրքրություն գերծանր տրանսակտինոիդների (Տրանսուրան տարրեր) և սուպերակտինոիդների համար, քանի որ այն միաժամանակ գտնվում է այսպես կոչված կայուն կղզում, որը կանխորոշում է համեմատաբար ավելի երկար ալֆա տրոհման ժամանակ և թաղանթային կառուցվածքի տեսության համաձայն պետք է ունենա այսպես կոչված միջուկի «կրկնակի մոգական» կայունություն։ Սակայն կան հաշվարկներ, որոնք ժխտում են 126 թվի մոգականությունը պրոտոնների համար։ Ժամանակակից հաշվարկների համաձայն, երկարակյաց կարող են լինել ունբիհեքսիումի 307, 318, 319, 320 և 323-326 զանգվածային թվերով իզոտոպները։
Անվանման ծագումը
«Ունբիհեքսիում» բառը կազմված է լատիներեն և հունարեն թվականների արտասանությամբ, և նշանակում է «մեկ-երկու-վեց» (լատիներեն «հարյուր քսանվեցերորդը» ուրիշ կերպով է կազմվում)։ Ենթադրվում է, որ ապագայում անվանումը կփոխվի։
Պատմությունը
126 տարրը սինթեզելու առաջին փորձը կատարվել է 1971[1] թվականին Ունբիհեքսիում թվականին Ռ. Բիմբոյի ղեկավարությամբ դ'Օրսե միջուկային ֆիզիկայի ինստիտուտում՝ ֆրանսիացի գիտնականների կողմից։ Օգտագործվել է տաք միաձուլման ռեակցիան։
Փորձարկումների ընթացքում արձանագրվել են բարձր էներգականությամբ ալֆա մասնիկներ, որոնք ընկալվում են՝ որպես 126 տարրի սինթեզի հնարավոր ապացույց։ Ընթացիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ դա շատ քիչ հավանական է, քանի որ 1971 թվականին կատարված փորձերի զգայունությունը մի քանի անգամ ցածր էր նրանից, որոնք պահանջում են ժամանակակից անհրաժեշտ տվյալները։
Հնարավոր բացահայտումը բնության մեջ
1976 թ. Ռոբերտ Ջենթրիի գլխավորությամբ մի խումբ ռադիոքիմիկոսներ ուսումնասիրել են բիոտիտի նմուշներ մոնացիտի բյուրեղներով՝ շրջապատված հսկայական միկրոսկոպիկ գնդաձև թաղանթով։ Նրանք ճառագայթում էին բյուրեղները արագացված պրոտոններով և ուսումնասիրում բյուրեղին բնորոշ ռենտգենյան ճառագայթումը։ Արդյունքում գիտնականները հայտնեցին լուսակի հայտնաբերման մասին 22-28 ԷՎ գոտում։ Սակայն, նմուշների հետագա հետազոտությունը սինխրոտրոն ճառագայթումով, չհաստատեց գերծանր էլեմենտների առկայությունը 126 տարրում[2][3]։ Ենթադրվում է, որ լուսակները, որնոք ստացել է Ջենթրին, իրականում պատկանել են ռուբիդիումի (Rb), ծարիրի (Sb) և տելուրի (Te) ատոմներին։
Քիմիա
Օրբիտալներ
126 տարրը ենթադրաբար պետք է պատկանի նոր օրբիտալների խմբին՝ g խմբին։ Սպասվող էլեկտրոնային կոնֆիգուրացիա՝ [Og] 5g2 6f3 8s28p1, նաև էներգիաների նմանությունից էլեկտրոնները հանգիստ կարող են 5g-օրբիտալից անցնել 7d-օրբիտալի։
Հաշվարկները, որոնք անցկացրեց Միտչ Ջակոբին (Mitch Jacoby) 2006 թվականին, ցույց տվեցին, որ ունբիհեքսիումը կկարողանա կազմել ամուր մոնոֆտորիդ ՝ UbhF, ի շնորհիվ ունբիհեքսիումի 5g և ֆտորի 2p օրբիտալների փոխազդեցությանը[4]: Ունբիհեքսիումի համար նաև կանխագուշակվում են III, IV, VI և VIII վալենտականությունները։