Պայծառություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Պայծառություն, լույսի աղբյուրի լուսարձակումը տվյալ ուղղությամբ բնութագրող մեծություն։ Նշանակվում է L տառով։ Լուսարձակող մակերևույթի տարրի պայծառությունը որևէ ուղղությամբ որոշվում է նույն ուղղությամբ այդ տարրի լույսի ուժի (dI) և դիտարկվող ուղղությանն ուղղահայաց հարթության վրա տարրի պրոյեկցիայի մակերեսի հարաբերությամբ․

L=dIdScosα,

որտեղ αdS տարրի նորմալի և դիտարկվող ուղղության միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում պայծառությունը չափվում է կդ/մ2 (նիտ) միավորով։

Էներգետիկական պայծառություն

Դիտարկվող ուղղությամբ միավոր մարմնային անկյան ներսում պարփակված ճառագայթման այն հոսքը, որ բաժին է րնկնում այդ ուղղությանն ուղղահայաց հարթության վրա լուսարձակող մակերևույթի պրոյեկցիայի միավոր մակերեսին․

L=dΦdΩdScosα

որտեղ -ն լուսարձակող մակերևույթի dS մակերեսով տարրի ճառագայթման հոսքն է մարմնային անկյան ներսում, իսկ α-ն դիտարկվող ուղղության և dS մակերեսի նորմալի միջև կազմված անկյունն է։ Միավորների միջազգային համակարգում էներգետիկական պայծառությունը արտահայտվում է վտ/(ստեռ·մ2) միավորով։

Պայծառության չափումը պատկերող գծագիր

Աստղագիտությունում

Աստղագիտության մեջ պայծառությունը երկնային մարմինների մակերևույթի ճառագայթման կամ անդրադարձման ունակության բնութագիրն է։ Երկնային թույլ աղբյուրների պայծառությունը արտահայտում են 1 քառակուսի վայրկյանի, 1 քառակուսի րոպեի կամ 1 քառակուսի աստիճանի հավասար մակերեսի աստղային մեծությամբ, այսինքն՝ այդ մակերեսի առաջացրած լուսավորվածությունը համեմատում են հայտնի աստղային մեծության աստղի առաջացրած լուսավորվածության հետ։

Կաղապար:ՀՍՀ