Պլանկի զանգված

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Պլանկի զանգված, զանգվածի միավորը Պլանկի միավորների համակարգում, նշանակումը՝ MP: Այս զանգվածով մասնիկն ունի միևնույն Շվարցշիլդի շառավիղը և Կոմպտոնի ալիքի երկարությունը, այսինքն՝ λ^=rs:

Պլանկի զանգվածը սահմանվում է հիմնարար ֆիզիկական հաստատունների միջոցով՝

MP=cG ≈ 1,2209Կաղապար:E ԳէՎ/c² = 2,176Կաղապար:E գ,

որտեղ

Ըստ CODATA-ի 2010 թ. հաշվետվության, Պլանկի զանգվածը 2,176 51(13)Կաղապար:E կգ է[1]։

Տարրական մասնիկների ֆիզիկայում և տիեզերագիտության մեջ օգտագործվում է

c8πG ≈ 4,340 մկգ = 2,43Կաղապար:E ԳէՎ/c²

մեծությունը, որը կոչվում է Պլանկի բերված զանգված։ 1/8π բազմապատկիչը թույլ է տալիս պարզեցնել որոշ բանաձևեր։ Ի տարբերություն այլ Պլանկի միավորների[2], Պլանկի զանգվածի մեծությունը մոտ է մարդու համար ընկալելի մասշտաբներին։ Ավանդաբար այն համեմատվում է օրինակ, լվի զանգվածի հետ, սակայն ավելի ճշգրիտ, այն լվի ձվի զանգվածի կարգի մեծություն է։ Հիպոթետիկ մասնիկը, որի զանգվածը հավասար է Պլանկի զանգվածին, կոչվում է մաքսիմոն։

Չափողականության վերլուծություն

Պլանկի զանգվածը կարելի է ածանցել չափողականության վերլուծությունից։ Այս մոտեցմամբ վերցնում ենք ħ, c և G ֆիզիկական հաստատունները և փորձում ենք միավորել դրանք՝ ստանալու համար զանգվածի չափողականություն ունեցող մեծություն։ Ակնկալվող բանաձևը

mP=cn1Gn2n3,

տեսքն ունի, որտեղ n1,n2,n3 հաստատուններն են, որոնցով որոշվում է համապատասխանությունը հավասարության կողմերի միջև։ Նշանակելով երկարությունը L, ժամանակը՝ T և զանգվածը M տառերով, և "[x]"-ը ընդունելով որպես x ֆիզիկական մեծության չափողականություն, կունենանք

[c]=LT1 
[G]=M1L3T2 
[]=M1L2T1 :

Որտեղից

[cn1Gn2n3]=Mn2+n3Ln1+3n2+2n3Tn12n2n3

Զանգվածի չափողականությունը ստանալու համար պետք է դիտարկենք հետևյալ հավասարությունները՝

n2+n3=1 
n1+3n2+2n3=0 
n12n2n3=0 :

Այդ համակարգի լուծումը կլինի՝

n1=1/2,n2=1/2,n3=1/2. 

Այսպիսով, Պլանկի զանգվածը՝

mP=c1/2G1/21/2=cG

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  1. 2010 CODATA recommended value for Planck mass.
  2. Մարդու համար սովորական մասշտաբներին մոտ այլ Պլանկի մեծություն է Պլանկի իմպուլսը, որը հավասար է 6,52485 կգ·մ/վ։