Պլանկի ժամանակ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Պլանկի ժամանակ, ժամանակի միավորը Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է tP: Ունի ժամանակի չափողականություն։ Ինչպես մյուս Պլանկի միավորները, կազմված է հիմնարար ֆիզիկական հաստատուններից։ Այս մեծության ֆիզիկական իմաստը այն ժամանակն է, որի ընթացքում լույսի արագությամբ շարժվող մասնիկը անցնում է Պլանկի երկարությանը հավասար հեռավորություն։ Պլանկի միավորների համակարգը այդպես է կոչվել Մաքս Պլանկի պատվին։

Ըստ սահմանաման,

tP=Gc55,39121(40)×1044 վ

որտեղ

Դիրակի հաստատունն է,
G-ն՝ գրավիտացիոն հաստատունը,
c-ն՝ լույսի արագությունը վակուումում։

Նշանակությունը

Մեծ պայթյունի տեսության համաձայն, ոչինչ չենք ասել կարող ժամանակի սկզբնական պահի տիեզերքի մասին, չնայած ենթադրվում է, որ այնտեղ առկա են բոլոր հիմնարար փոխազդեցությունները, ինչպես նաև մատերիայի և էներգիայի բոլոր տեսակները։ Տարածություն-ժամանակը ընդարձակվել է սկսում մեկ կետից։ Ըստ ժամանակակից տեսական ֆիզիկայի, այդ իրադարձությունից մեկ Պլանկի ժամանակ անց գրավիտացիոն ուժերը առանձնանում են մյուս ուժերից։

Մեծ պայթյունի պահից անցած ժամանակը (4,3Կաղապար:Eվ) մոտավորապես 8Կաղապար:E Պլանկի ժամանակ է։

Ներկայումս փորձնականորեն դիտարկելի ամենակարճ ժամանակահատվածը ատտովայրկյանի (10−18 վ) մեծություն է, ինչը համապատասխանում է 1026 Պլանկի ժամանակի։

Տես նաև

Արտաքին հղումներ