Պլյուս-մինուս նշան

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՆշանԿաղապար:Նշան Պլյուս-մինուս նշան (±), մաթեմատիկական նշան, որը դրվում է որոշակի արտահայտության առջև և նշանակում է, որ այս արտահայտության արժեքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Հաճախ օգտագործվում է, օրինակ, նշելու համար․

  • ցանկացած պարամետրի փոփոխության միջակայքը,
  • ֆիզիկական մեծության չափման գործիքային ճշգրտություն,
  • վիճակագրորեն չափված պարամետրի արժեքների ակնկալվող տարածումը,
  • մոտավոր մաթեմատիկական հաշվարկներում արդյունքի արժեքների միջակայքը,
  • բժշկության մեջ նշանակում է «դրա հետ» կամ «առանց դրա»[1][2],
  • ճարտարագիտության մեջ նշանը ցույց է տալիս արժեքների շարքի հնարավորությունը, որոնք համարվում են ընդունելի, անվտանգ կամ որոնք համապատասխանում են որևէ ստանդարտի կամ պայմանագրի,
  • Բուսաբանության մեջ այն օգտագործվում է մորֆոլոգիական նկարագրություններում՝ «քիչ թե շատ» նշելու համար,
  • Շախմատում նշանը ցույց է տալիս սպիտակ խաղացողի հստակ առավելությունը. լրացուցիչ մինուս-պլյուս նշանը (∓) ցույց է տալիս սև խաղացողի առավելությունը[3],
  • Էլեկտրոնիկայում այս նշանը կարող է ցույց տալ կրկնակի լարման էլեկտրամատակարարում, օրինակ՝ ±5 վոլտ նշանակում է +5 վոլտ և -5 վոլտ, երբ օգտագործվում է աուդիո և օպերացիոն ուժեղացուցիչների հետ։

Օրինակներ

Օրինակ 1․ «Ցանցում լարումը պետք է լինի 220 ± 4,5 վոլտ» արտահայտությունը նշանակում է, որ լարումը պետք է լինի 215,5-ից 224,5 վոլտ միջակայքում։

Օրինակ 2․ Այստեղ «պլյուս-մինուս» նշանը պետք է հասկանալ բառացիորեն, երբ նշվում է երկու տարբերակները որպես այլընտրան, օրինակ՝ ax2+bx+c=0 քառակուսային հավասարման երկու արմատները հաշվարկելու բանաձևը․

x=b±b24ac2a

Այս բանաձևը կրճատ տարբերակ է հավասարման երկու արմատների հաշվարկման համար․

x1=b+b24ac2a,x2=bb24ac2a

Օրինակ 3․ Եռանկյունաչափական․

sin(x±y)=sin(x)cos(y)±cos(x)sin(y)

Օրինակ 4. Այստեղ պլյուս-մինուս նշանի մեկնաբանությունն այլ է. պետք է ընտրել միանդամի նշանը՝ կախված շարքում դրա համարից․

sin(x)=xx33!+x55!x77!+±1(2n+1)!x2n+1+

Պատմություն

Պլյուս-մինուս նշանը հայտնվել է Ալբեր Ժիրարի մոտ, որն այն գրել է հետևյալ կերպ՝ ou+   (ֆրանսերեն ou բառը թարգմանաբար նշանակում է «կամ»)։ Նշանին ժամանակակից տեսք է տվել Ուիլյամ Օտրեդը 1631 թվականին[4]։

Մինուս-պլյուս նշան

Պլյուս-մինուս նշանն ունի տարբերակ՝ (մինուս-պլյուս) նշանը։ Այն օգտագործվում է մեկ կամ մի քանի պլյուս-մինուս նշանների հետ համատեղ և նշանակում է, որ պլյուս-մինուս նշանի պլյուսը խստորեն համապատասխանում է մինուս-պլյուս նշանի մինուսին և հակառակը։ Օրինակ․

cos(x±y)=cosxcosysinxsiny

Սա երկու բանաձևերի կրճատ գրությունն է․

cos(x+y)=cosxcosysinxsiny;cos(xy)=cosxcosy+sinxsiny

Երբեմն նույն կերպ օգտագործվում են այլ նշաններ, օրինակ՝ փոքր-մեծ

aeε

նշանակում է երկու անհավասարություն․

aeε և ae+ε

Այլ գործածություն

Շախմատում ± նշանը նշանակում է, որ համապատասխան քայլից հետո առավելություն ունեն սպիտակները, իսկ ∓ նշանով նշվում է սևերի առավելությունը։

Կոդավորում

Символ Կոդը
Յունիկոդում
Անվանումը
Յունիկոդում
Անվանում HTML
վեց.
HTML
տասն.
HTML
նշ.
± U+00B1 Plus-minus sign Պլյուս-մինուս նշան ± ± ±
U+2213 Minus-or-Plus sign Մինուս-պլյուս նշան ∓ ∓
  • ISO 8859-1-ում պլյւոս-մինուս նշանն ունի 0xB1 կոդը։
  • TeX-ում պլյուս-մինուս և մինուս-պլյուս նշաններն կոդավորվում են որպես \pm և \mp համապատասխանաբար։
  • Microsoft Windows համակարդում պլյուս-մինուս նշանի ներմուծման համար կարելի է Alt ստեղնը սեղման թվային ստեղնաշարով գրել 0177։
  • Linux/Unix համակարգերում պլյուս-մինուս նշանը կարելի է գրել compose +- հերթականությամբ կամ Shift, AltGr և 9 ստեղները միաժամանակ սեղմելով։
  • Մակինտոշ համակարգիչներում պլյուս-մինուս նշանը կոդավորվում է Option, Shift = ստեղներով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ