Ջերմադիֆուզիա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ջերմադիֆուզիա, գազային խառնուրդների կամ լուծույթների բաղադրիչների տեղափոխությունը ջերմաստիճանի գրադիենտի ազդեցությամբ։ Եթե ջերմաստիճանների տարբերությունը մնում է հաստատուն, ապա ջերմադիֆուզիայի հետեանքով խառնուրդի ծավալում ստեղծվում է կոնցենտրացիայի գրադիենտ, որն առաջ է բերում նաև սովորական դիֆուզիա։ Ստացիոնար պայմաններում նյութի հոսքի բացակայության դեպքում ջերմադիֆուզիան հավասարակշռվում է սովորական դիֆուզիայով, և ծավալում առաջանում է կոնցենտրացիաների տարբերություն, որը կարող է օգտագործվել իզոտոպների բաժանման համար։

Եթե խառնուրդը կազմված է երկու բաղադրիչներից, արտաքին ուժերը զրո են, իսկ ճնշումը նույնն է խառնուրդի բոլոր կետերում, տեղի ունի

D12c1+D12'c1(1c1)T=0[1]

հավասարումը, որտեղ c1-ը խառնուրդի բաղադրիչներից մեկի կոնցենտրացիան է, D12-ն՝ սովորական դիֆուզիայի գործակիցը, D12'-ը՝ ջերմադիֆուզիայի գործակիցը։ Ջերմադիֆուզիայի գործակցի հարաբերությունը սովորական դիֆուզիայի գործակցին, այսինքն

sT=D12'D12=c1T1c1(1c1)

մեծությունը կոչվում է Սորեի գործակից։

Լուծույթներում

Լուծույթներում ջերմադիֆուզիան հայտնաբերել է գերմանացի գիտնական Կառլ Լյուդվիգը (1856), հետազոտել շվեյցարացի գիտնական Շառլ Սորեն (1879-81)։ Լուծույթներում ընթացող ջերմադիֆուզիան կոչվում Է Սորեի էֆեկտ (բաղադրիչների կոնցենտրացիաների տարբերությունը բարձր և ցածր ջերմաստիճանների տիրույթներում։

Գազերում

Գազերում ջերմադիֆուզիան տեսականորեն կանխագուշակել են անգլիացի գիտնական Սիդնի Չեմփենը և շվեդ գիտնական Դ․ էնսկոգը (1911-17), իսկ փորձով հայտնաբերել են (1917) անգլիացի գիտնականներ Սիդնի Չեմփենը և Ֆ․ Դութսոնը՝ գազերի կինետիկ տեսության հիման վրա։

Ջերմադիֆուզիայի գործակից

Ջերմադիֆուզիայի երեույթը բնութագրվում է ջերմադիֆուզիայի գործակցով, որը խիստ կախված է միջմոլեկուլային փոխազդեցությունից, ուստի այդ գործակցի ուսումնասիրումը կարևոր է գազերում մոլեկուլային ուժերի հետազոտման համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:ՀՍՀ

  1. де Гроот С. Р. Термодинамика необратимых процессов. — М.: ГИТТЛ, 1956. — 277 с, ст. 146.