Ջոն Փել

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական

Ջոն Փել (Կաղապար:Lang-en, Կաղապար:ԱԾ), անգլիացի մաթեմատիկոս։ 2003 թվականից ի վեր Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Կենսագրություն և գիտական գործունեություն

Ծնվել է 1611 թվականի մարտի 1-ին, Բրայթոնից ոչ հեռու գտնվող անգլիական փոքրիկ քաղաքում՝ Սաուտվիկում (Southwick)։ Դպրոցը ավարտելուց հետո (1624 թ.), 13-ամյա Փելն ընդունվել է Եռամիասնության քոլեջ[1], որտեղ հիմնականում սովորել է լեզուներ և մաթեմատիկա։ 1629 թվականին նա ստացել է բակալավրիատի աստիճան, իսկ 1630-ին՝ մագիստրոսի։

Քոլեջը ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժությամբ։ 1638 թվականին նա առաջարկեց «համընդհանուր լեզվի»Կաղապար:Sfn առաջին նախագծերից մեկը։ Միևնույն ժամանակ նա զբաղվում է հետազոտություններով հանրահաշվական հավասարումների և մաթեմատիկական աղյուսակների կազմման ոլորտումԿաղապար:Sfn։ Նույն՝ 1638 թվականին Փելը մաթեմատիկական համայնքի ուշադրությունը գրավեց իր «Մաթեմատիկայի գաղափարները» գրքով և ակտիվ նամակագրություն սկսեց Մերսեննայի և այլ նշանավոր գիտնականների հետԿաղապար:Sfn։

1644 թվականին Փելը հրավեր է ստացել Ամստերդամի համալսարանից մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարելու համար։ Մի քանի տարի շարունակ վարել է բանավեճ Լինգոմանտի հետ, ով հայտարարել է, որ ինքը գտել է π ճշգրիտ արժեքը։ Այս վեճում Փելին աջակցում էին Դեկարտը, Կավալիերին, Թոմաս Հոբսը, Ռոբերվալը և Մերսենը։ 1647 թվականին Փելը հրատարակեց իր եզրափակիչ գիտական շարադրանքը՝ «Վեճ Լոնգոմոնտանի հետ շրջանի քառակուսի մակերեսի մասին»[2][3]։ Փելի սիրելի թեման դառնում է դիոֆանտյան հավասարումների լուծումը։ Այդ թեմային նա համալսարանում դասախոսությունների շարք է նվիրել։

1646-1652 թվականներին Փելը արքայազն Ֆրեդերիկ Հենրիխի հրավերով դասավանդել է հարավ-գոլանդական Բրեդա քաղաքում։ Ավելի ուշ նա ներգրավված էր Անգլիական հեղափոխության տագնապային իրադարձություններին և կատարում էր Օլիվեր Կրոմվելի պատվերները[4]։ Այնտեղ նա ծանոթացավ և մտերմացավ Յոհան Ռանի հետ և համագործակցեց նրա հետ իր «Գերմանական գրադարան» (Teutsche Algebra, 1659) մենագրությունը պատրաստելու ժամանակ։ Հենց այդ գրքում է հայտնվել այն, ինչը հետագայում անվանվեց «Փելի հավասարում»[5][6]

ax2+1=y2

Հետազոտողները, սակայն նմանատիպ հավասարումներ գտել են հնագույն հոնական և հնդկական մաթեմատիկոսների ստեղծագործություններում։ Հավասարության լուծման ընդհանուր եղանակը՝ այսպես կոչված «ցիկլային մեթոդը» առկա է եղել 12-րդ դարի հնդկացի մաթեմատիկոս Բրահմագուպտայի ստեղծագործություններում, որը, սակայն չի վկայում այն մասին, որ այս մեթոդը միշտ է, որ հանգեցնում է լուծման։ Խնդրի ընդհանուր տեսքը տրվել է ֆրանսիացի մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերմայի կողմից, ուստի Ֆրանսիայում այս հավասարումը կոչվում է «Ֆերմատի հավասարում»։ Հավասարության ժամանակակից անվանումը ծագել է Լեոնարդ Էյլերի շնորհիվ, որը իր հանրահաշվի մասին աշխատության մեջ սխալմամբ հավասարման հայտնաբերումը վերագրում է Ջոն ՓելինԿաղապար:Sfn։

1661 թվականին Փելը վերադարձել է Անգլիա, որեղ արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների և պարգևները, ինչպես նաև դարձել է Թագավորական ընկերության անդամ։ 1673 թվականին Լոնդոնում մասնակցել է Լայբնիցի հետ հանդիպմանը։ Իր կյանքի վերջում նա կործանվեց և նույնիսկ հայտնվեց պարտքային բանտում։

Հիմնական աշխատություններ

  • Astronomical History of Observations of Heavenly Motions and Appearances (1634)
  • Ecliptica prognostica (1634)
  • An Idea of Mathematicks (1638)
  • Controversy with Longomontanus concerning the Quadrature of the Circle (1646?)
  • A Table of Ten Thousand Square Numbers (fol.; 1672)

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Pell, JohnԿաղապար:Չաշխատող արտաքին հղում, досье колледжа.
  2. Aloysius Martinich. Hobbes: A Biography (1999), p. 278.
  3. Andrew Pyle (editor), Dictionary of Seventeenth-Century British Philosophers. (2000), article Pell, John, pp. 638—641.
  4. Sir Samuel Morland (1625—1695).
  5. Florian Cajori. A History of Mathematical Notations: Two Volumes Bound as One (1993 edition), p. 271.
  6. Биография Иоганна Рана Կաղապար:Webarchive