Ջրառվույտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Taxobox Ջրառվույտ, ջրաերեքնուկ, ջրառվույտազգիների ընտանիքի ճահճային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ Ջրառվույտ եռատերև (Menyanthes trifoliata

Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի մարզում (Չիմոյգյոլում). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր։ Ցողունի բարձրությունը մինչև 40 սմ է։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա սողացող կոճղարմատով ջրային բույս է։ Ցողունն ունի 30-60 սմ երկարություն։ 30 սմ երկարությամբ տերևները հերթադիր են և կոթերով։ 5-8 սմ երկարությամբ տերևիկները 3 հատ են, հակաձվաձև կամ էլիպսաձև։ Խիտ գագաթնային ողկյուզներում գտնվող ծաղիկները 10-20 հատ են։ Բաժակը հնգաբաժան է, 5 բլթակներով պսակը զագարաձև է և թեթևակի մսալի։ Բլթակները ներսից խիտ ծոպավոր են, սպիտակ կամ թույլ վարդագույն են, ծաղկումից հետո թափվող։ Պտուղը միաբույն երկփեղկ տուփիկ է։ Սերմերը սեղմված են և խոշոր[1]։

Ծաղկակիր ցողունն ուղիղ է, առանց տերևների, ծաղկաբույլը՝ ողկուզանման, ծաղիկները՝ ձագարանման, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը միաբուն, երկբաժան տուփիկ է, սերմերը՝ խոշոր, կողքերից սեղմված։

Ծաղկի բանաձևը՝ Կաղապար:Nobr [2]

Ծաղկում է հուլիսի կեսերին։

Տարածվածություն

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրությունների վրա, լճերում կանգնած ճահճացող ջրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։ Հանդիպում է Սևանի (Գիլի լիճ) Դարեղեգիսի (Չիմոյի և Փիրոսի լճեր) Զանգեզուրի (Վերդոյի լիճ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է համարյա ամբողջ Կովկասը, բարեխառն Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան[1]։

Քիմիական կազմ

Բուժական նպատակներով օգտագործում են ջրառվույտ (Կաղապար:Lang-la) տերևները։ Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, չորացնում են 45-60 °C ջերմաստիճանում[3]։

Բույսի տերևները պարունակում են ֆլավոնիոիդներ, գլիկոզիդներ, մենիանտին, վիտամին С, ասկորբինաթթու, ճարպայուղ, ալկոհոլիդներ։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց։ Ունի մանրէասպան հատկություն։ Գեղագարդիչ է։

Պահպանություն

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Պատկերասրահ

Կաղապար:Ֆոտոշարք

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Ingrid Schönfelder, Peter Schönfelder: Das neue Handbuch der Heilpflanzen. Sonderausgabe. Franckh-Kosmos, Stuttgart 2011, ISBN 978-3-440-12932-6.
  • Ting-nung Ho, Robert Ornduff: Menyanthaceae. PDF-Datei, online (Abschnitte Beschreibung und Verbreitung).
  • Mohammad Qaiser: Flora of West Pakistan. 111: Menyanthaceae. Stewart Herbarium, Rawalpindi 1977, online (Abschnitt Beschreibung).

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀԲ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում