Ռեզերֆորդիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ռեզերֆորդիում

Ռեզերֆորդիում նաև՝ Կուրչատովիում (Կաղապար:Lang-lat) Ku, պարբերական համակարգի IV խմբի արհեսաականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը 104 է։ Հայտնի են կուրչատովիումի ռադիոակտիվ 9 իզոտոպները՝ 253-261 զանգվածային թվերով։ 260Ku և 259Ku (կիսաքայքայման պարբերությունները՝ 0, 1 և 4, 5 վրկ) առաջինը (1964 և 1966) հայտնաբերել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստուտում (Դ.Ն.Ֆլյորով, Յ.Հովհաննիսյան և ուրիշներ)՝ միջուկների ինքնաբերաբար քայքայմամբ, իսկ 261Ku և 257Ku (T½ 4, 5 և 65 վրկ) Բերկլիում (ԱՄՆալֆա-ճառագայթմամբ։ Կուրչատովիումը Դուբնայում սինթեզվել է միջուկների միաձուլման ռեակցիայի հաշվին՝ 24294Pu իզոտոպը 2210Ne-ի արագացած իոններով ռմբակոծելով։ 104-րդ տարրի անվանումն առաջարկել է ակադեմիկոս Գ.Ն.Ֆլյորովը՝ ի պատիվ Կուրչատովի։ Ամերիկացի հետազոտոդներն առաջարկել են (1969) այդ տարրի իրենց անվանումը՝ ռեզերֆորդիում (նշանը՝ Rf)։ Սակայն ամերիկացիներին չի հաջողվել գրանցել 260Ku-ի ինքնաբերաբար բաժանումը։ 1976 թվականին Դուբնայում կրկին գրանցվեց 260Ku, ըստ 249Bk ( 15N, 4n) 260Ku միջուկային ռեակցիայի՝ Բերկլիի աշխատակցի ներկայությամբ։ Այդ աշխատանքում քննարկվեց և բացատրվեց նաև Բերկլիում կատարված փորձերի անճշտությունը։ Կուրչատովիումը առաջին «տրանսակտինոիդային» տարրն է։ Ku-ի ատոմների էլեկտրոնային կառուցվածքը գազային ֆազում 5f146d27s2 է և նման է առաջին «տրանսլանթանոիդային» հաֆնիում տարրին (Hf)4f145d26s2։ Դա հաստատվում է Ku-ի և Hf-ի քիմիական հատկությունների նմանությամբ։ Այսպես, կուրչատովիումի անջուր քլորիդը ցնդելիությամբ մոտ է հաֆնիումի քառաքլորիդին (գոլորշիացման ջերմաստիճանը՝ 313 °C) և քիչ ավելի ցնդող է, քան ակտինոիդային տարրերի քլորիդները (եռման ջերմաստիճանը բարձր է 1500 °C-ից)։ Օգտվելով այդ հատկություններից՝ չեխոսլովակյան գիտնական Ի. Զվարան և ուրիշներ Դուբնայում իրականացրին (1966) Ku-ի ատոմների քիմիական բաժանումը դրան ուղեկցող ակտինոիդային տարրերից։ Այսպիսով, հաստատվեց, որ կուրչատովիումը պատկանում է տարրերի պարբերական համակարգի IV խմբի երկրորդական ենթախմբին։

Տես նաև

Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ

Կաղապար:ՀՍՀ