Սամարիում
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Սամարիում (Կաղապար:Lang-lat) քիմիական տարր է, որի նշանն է Sm, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր։ Հազվագյուտ հողային տարր է՝ լանթանիդ։ Կարգահամարը՝ 62, ատոմական զանգվածը՝ 150,4։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d104f65s25p66s2, K, L, M թաղանթները լրացված են։
Պատմություն
Սամարիումը հայտնաբերել է (1879) ֆրանսիացի քիմիկոս Պ․ Է․ Լեկոք դը Բուաբոդրանը, ուրալյան սամարսկիա ((Y,Ce,U,Fe)3(Nb,Ta,Ti)5O16) միներալում, որտեղից էլ՝ սամարիում անվանումը։ 1847 թվականին այս միներալը անվանվել է ռուսական լեռնային ինժեներ Վ. Ե. Սամար-Բիխովցի պատվին։ Մաքուր մետաղական սամարիումը ստացվել է 20-րդ դարի սկզբին։
Բնության մեջ
Սամարիումի պարունակությունը երկրակեղևում 7,0 10−4 % է, օվկիանոսի ջրում՝ 1,7Կաղապար:E մգ/լ[1]։ Ուղեկցում է լանթանիդներին՝ մոնացիտ և բաստնեզիտ միներալները պարունակում են 0,7-1,3% սամարիում (Sm2Օ)։
Հանքավայրեր
Սամարիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմանականում հանդիպում են՝ ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում[2]
Իզոտոպներ
Բնական սամարիումը բաղկացած է 140Sm, 144Sm(3,09% ), 148Sm( 11,27%), 149Sm (13,82%), 150Sm (7․47%), 152Sm (26,63%), 154Sm(22,53%) կայուն և 147Sm (15,07 %, T1/2 = 1,3•1011 տարի) ռադիոակտիվ իզոտոպներից։
Արհեստական ճանապարհով ստացվել են 141-157 զանգվածի թվերով սամարիումի տասը ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր են 146Sm (α, T1/2= =5•1011 տարի) և 151Sm (β, T1/2 = 93 տարի)։
Միացություններ
| Բանաձև | Գույն | սիմետրիա | Ծավալային խումբ | Ոչ | Փերսոնի սիմվոլ | a (pm) | b (pm) | c (pm) | Z | խտություն, գ/սմ3 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Sm | արծաթափայլ | Եռանկյուն[3] | RԿաղապար:Overlinem | 166 | hR9 | 362.9 | 362.9 | 2621.3 | 9 | 7.52 |
| Sm | արծաթափայլ | վեցանկյուն | P63/mmc | 194 | hP4 | 362 | 362 | 1168 | 4 | 7.54 |
| Sm | արծաթափայլ | քառանկյուն[4] | I4/mmm | 139 | tI2 | 240.2 | 240.2 | 423.1 | 2 | 20.46 |
| SmO | ոսկեգույն | խորանարդ[5] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF8 | 494.3 | 494.3 | 494.3 | 4 | 9.15 |
| Sm2O3 | եռանկյուն[6] | PԿաղապար:Overlinem1 | 164 | hP5 | 377.8 | 377.8 | 594 | 1 | 7.89 | |
| Sm2O3 | մոնոցիկլիկ | C2/m | 12 | mS30 | 1418 | 362.4 | 885.5 | 6 | 7.76 | |
| Sm2O3 | խորանարդ[7] | IaԿաղապար:Overline | 206 | cI80 | 1093 | 1093 | 1093 | 16 | 7.1 | |
| SmH2 | խորանարդ[8] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF12 | 537.73 | 537.73 | 537.73 | 4 | 6.51 | |
| SmH3 | վեցանկյուն[9] | PԿաղապար:Overlinec1 | 165 | hP24 | 377.1 | 377.1 | 667.2 | 6 | ||
| Sm2B5 | մոխրագույն | մոնոցիկլիկ[10] | P21/c | 14 | mP28 | 717.9 | 718 | 720.5 | 4 | 6.49 |
| SmB2 | վեցանկյուն[11] | P6/mmm | 191 | hP3 | 331 | 331 | 401.9 | 1 | 7.49 | |
| SmB4 | քառանկյուն[12] | P4/mbm | 127 | tP20 | 717.9 | 717.9 | 406.7 | 4 | 6.14 | |
| SmB6 | խորանարդ[13] | PmԿաղապար:Overlinem | 221 | cP7 | 413.4 | 413.4 | 413.4 | 1 | 5.06 | |
| SmB66 | խորանարդ[14] | FmԿաղապար:Overlinec | 226 | cF1936 | 2348.7 | 2348.7 | 2348.7 | 24 | 2.66 | |
| Sm2C3 | խորանարդ[15] | IԿաղապար:Overline3d | 220 | cI40 | 839.89 | 839.89 | 839.89 | 8 | 7.55 | |
| SmC2 | քառանկյուն[15] | I4/mmm | 139 | tI6 | 377 | 377 | 633.1 | 2 | 6.44 | |
| SmF2 | մանուշակագույն | խորանարդ[16] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF12 | 587.1 | 587.1 | 587.1 | 4 | 6.18 |
| SmF3 | սպիտակ | օրթոռոմբիկ | Pnma | 62 | oP16 | 667.22 | 705.85 | 440.43 | 4 | 6.64 |
| SmCl2 | դարչնագույն[17] | օրթոռոմբիկ[18] | Pnma | 62 | oP12 | 756.28 | 450.77 | 901.09 | 4 | 4.79 |
| SmCl3 | դեղին[17] | վեցանկյուն[16] | P63/m | 176 | hP8 | 737.33 | 737.33 | 416.84 | 2 | 4.35 |
| SmBr2 | դարչնագույն | օրթոռոմբիկ[19] | Pnma | 62 | oP12 | 797.7 | 475.4 | 950.6 | 4 | 5.72 |
| SmBr3 | դեղին օրթոռոմբիկ | orthorhombic[20] | Cmcm | 63 | oS16 | 404 | 1265 | 908 | 2 | 5.58 |
| SmI2 | կանաչ[17] | մոնոցիկիլի | P21/c | 14 | mP12 | |||||
| SmI3 | նարնջագույն[17] | եռանկյուն[21] | RԿաղապար:Overline | 63 | hR24 | 749 | 749 | 2080 | 6 | 5.24 |
| SmN | խորանարդ[22] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF8 | 357 | 357 | 357 | 4 | 8.48 | |
| SmP | խորանարդ[23] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF8 | 576 | 576 | 576 | 4 | 6.3 | |
| SmAs | խորանարդ[24] | FmԿաղապար:Overlinem | 225 | cF8 | 591.5 | 591.5 | 591.5 | 4 | 7.23 |
Ստացում
Մետաղական սամարիումը ստանում են օքսիդը լանթանով վերականգնելով։
Գներ
1 կգ մաքուր՝ 99-99,9 %, սամարիումի գինը կազմում է մոտ 50-60 դոլլար։
2014 թվականին 25 գրամ մաքուր՝ 99,9 %, սամարիումը հնարավոր է եղել գնել 75 եվրոյով։
Ֆիզիկական հատկություններ
Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1072 °C, եռմանը՝ 1800 °C, խտությունը՝ 7536 կգ/մ3։ Քիմիապես ակտիվ է, օդում պատվում է օքսիդի մոխրագույն շերտով։ Միացություններում ցուցաբերում է +3, հազվադեպ՝ +2 օքսիդացման աստիճաններ։
Քիմիական հատկություններ

Օդում այրվում է՝ առաջացնելով սամարիումի (III) օքսիդը։ Sm2O3-ը և համապատասխան հիդրօքսիդը՝ Sm(OH)3 ջրում չեն լուծվում։
300-400 °C-ում սամարիումը միանում է ջրածնի, 1100 °C-ում՝ ազոտի հետ, առաջացնելով հիդրիդ՝ SmH2 և նիտրիդ՝ SmN։
Միանում է հալոգենների, հալկոգենների, ածխածնի, ֆոսֆորի հետ։
Բազմաթիվ մետաղների հետ միահալելիս, առաջացնում է ներմետաղական միացություններ։ Սամարիումի (III) աղերը դեղին են։
Կիրառություն
SmCos բաղադրության համաձուլվածքն օգտագործվում է ռադիոէլեկտրոնիկայում և միկրոէլեկտրոնիկայում գերհզոր մագնիսներ պատրաստելու համար են։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
- Alexandru Berinde – Elemente de fizica și calculul reactorilor nucleari, Editura Tehnică, 1977
- David J. Procter, Organic Synthesis using samarium diiodide (Sinteza organică folosind diiodură de samariu), 2010, ISBN 978-1-84755-110-8 Online
Արտաքին հղումներ
- Սամարիումը Webelements-ում
- It's Elemental – Samarium
- http://mateck.com/index.php?option=com_virtuemart&view=category&virtuemart_category_id=52&Itemid=3
- հեքսաբորիդի հատկությունների շարքըԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
Կաղապար:Փոքր պարբերական աղյուսակ
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
- ↑ Лантаноиды
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ 15,0 15,1 Կաղապար:Cite journal
- ↑ 16,0 16,1 Կաղապար:Cite journal
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Greenwood, p. 1241
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal
- ↑ Կաղապար:Cite journal