Տեղեկատվության չափման միավորներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Տեղեկատվության չափման միավորներ, նախատեսված են տեղեկույթի հետ կապված տարբեր բնութագրերի չափման համար։ Առավել հաճախ տեղեկույթի չափումը վերաբերում է համակարգչի հիշողության ծավալի չափմանը՝ հիշող սարքերին և կապի թվային կանալներով փոխանցվող տվյալների ծավալի չափմանը։

Տեղեկատվության քանակի չափման միավորներ

Կիրառվում են տվյալների ծավալում ինֆորմացիայի քանակի չափման համար՝ տեղեկատվական էնտրոպիա։

Տեղեկույթի քանակի չափման առաջին մոտեցում

Համակարգչում ցանկացած տեղեկույթ ներկայացվում է երկուական կոդավորմամբ՝ մեկերի և զրոների հաջորդականությամբ (բիթերով)։ Այս դեպքում տեղեկույթի քանակը չափվում է զրոների և մեկերի հաջորդականության երկարությամբ, իսկ այդ հաջորդականության մեկ դիրքը համարվում է տեղեկույթի միավոր[1]։

Տեղեկույթի քանակի չափման երկրորդ մոտեցում

Տեղեկույթի բովանդակությամբ է պայմանավորված նրա քանակը։ Վերջինս կապված է տեղեկույթի ստացման արդյունքում անորոշության աստիճանի կրճատման հետ։

Տեղեկույթի այն քանակությունը, որն անորոշությունը կրճատում է երկու անգամ, ընդունվում է որպես տեղեկույթի քանակի միավոր։

Առաջնային միավոր

Տվյալների ծավալի առաջնային բնութագիրը հանդիսանում է հնարավոր իրավիճակների քանակը։ Տվյալների ծավալի առաջնային չափման միավորը հանդիսանում է մեկ հնարավոր իրավիճակը (արժեք, կոդ)։

Երկրորդական միավորներ

Տվյալների ծավալի երկրորդական բնութագրիչը հանդիսանում է կարգը։ Մեկ կարգի տարողունակությունը (ծավալը) կարող է լինել տարբեր՝ կախված կոդավորման համակարգում ընդունված հիմքից։

Երկուական, երեքական և տասական կոդավորման համակարգերում մեկ կարգի տարողունակությունը.

Մեկ երկուական կարգ` (բիթ) ունի 2 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Մեկ երեքական կարգ` (տրիտ) ունի 3 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Մեկ տասական կարգ` (դեցիտ, դիթ) ունի 10 հնարավոր վիճակ (արժեք, կոդ)։

Երրորդային միավորներ

Տվյալների ծավալի երրորդային բնութագրերն ունեն բազմաթիվ կարգեր։

Բազմաթիվ կարգերի թողունակությունը հավասար է այդ բազմաթիվ կարգերի հնարավոր իրավիճակների քանակին։ Այն որոշվում է Կոմբինատորիկայում, հավասար է կրկնողությունների տեղաբաշխմանը և հաշվվում է հետևյալ բանաձևով.

A¯(c,n)=A¯cn=cn հնարավոր իրավիճակներ (կոդեր, արժեքներ)

որտեղ

c — մեկ կարգի (ընտրված կոդավորման համակարգի հիմքը) հնարավոր իրավիճակների քանակը ,
n — կարգերի բազմությունում կարգերի քանակը։

Կարգերի բազմությունում թողունակությունն իրենից ներկայացնում է Ցուցադրական ֆունկցիա հիմքերի կարգերի քանակից` հավասար մեկ կարգերի հնարավոր իրավիճակներին։

Օրինակ՝

1 բայթը բաղկացած է 8-ական (n=8) երկուական կարգերից (c=2) և կարող է ընդունել

A¯cn=cn=28=256 հնարավոր իրավիճակներ (արժեքներ, կոդեր)։

Լոգարիթմական միավորներ

Տեղեկույթի չափման միավորներ

Երբ որոշ մեծություններ, այդ թվում տվյալների ծավալը, իրենցից ներկայացնում են Ցուցադրական ֆունկցիա, ապա նպատակահարմար է օգտվել ոչ թե հենց այդ մեծություններից, այլ նրանց լոգարիթմներից։

Տվյալների ծավալը նույնպես կարելի է ներկայացնել լոգարիթմական տեսքով՝ ինչպես հնարավոր իրավիճակների քանակի լոգարիթմ[2]։

Տեղեկույթի ծավալը (տվյալների ծավալը) կարող է չափվել լոգարիթմով։

Երկուական տվյալների ծավալների համար նպատակահարմար է կիրառել երկուական լոգարիթմներ.

21 հնարավոր իրավիճակներ, log221=1 երկուական կարգ = 1 բիթ
28 հնարավոր իրավիճակներ, log228=8=23 երկուական կարգ = 1 բայթ (Օկտետ)
28*210 հնարավոր իրավիճակներ, log228*210=8*210=213 երկուական կարգ = 1 Կիբիբայթ (ԿիբիՕկտետ)
28*220 հնարավոր իրավիճակներ, log228*220=8*220=223 երկուական կարգ = 1 Մեբիբայթ (ՄեբիՕկտետ)
28*230 հնարավոր իրավիճակներ, log228*230=8*230=233 երկուական կարգ = 1 Գիբիբայթ (Գիբիօկտետ)
28*240 հնարավոր իրավիճակներ, log228*240=8*240=243 երկուական կարգ = 1 Տեբիբայթ (ՏեբիՕկտետ)

Նվազագույն ամբողջ թիվը, որի լոգարիթմը դրական է՝ 2-ն է։ Նրան համապատասխան բիթ միավորը հանդիսանում է թվային տեխնիկայում տեղեկույթի հաշվարկման հիմքը։

Երեքական տվյալների համար նպատակահարմար է կիրառել երեքական լոգարիթմներ։

31=3 հնարավոր իրավիճակներ, log331=1 երեքական կարգ (տրիտ)
36=729 հնարավոր իրավիճակներ, log336=6 երեքական կարգ (տրիտ) = 1 Տրայտ.

3 թվին համապատասխոնող միավորը՝ տրիտը, հավասար է log23≈1,585 բիթի։

Տասական տվյալների ծավալի համար նպատակահարմար է կիրառել տասական լոգարիթմներ.

101=10 հնարավոր իրավիճակներ, log10101=1 տասական կարգ = 1 դեցիտ
10103 հնարավոր իրավիճակներ, log1010103=103 տասական կարգ = 1 կիլոդեցիտ
10106 հնարավոր իրավիճակներ, log1010106=106 տասական կարգ = 1 մեգադեցիտ
10109 հնարավոր իրավիճակներ, log1010109=109 տասական կարգ = 1 գիգադեցիտ

10 թվին համապատասխանող միավորը՝ դեցիտ, հավասար է log210≈3.322 բիթ։

Կապի մետաղալարային տեխնիկայում (հեռագիր, հեռախոս) և ռադիո, ինֆորմացիայի միավորը պատմականորեն առաջին անգամ ստացավ բոդ արժեքը։

Բիթից ստեղծված միավորներ

Տետրադա, կիսաբայթ, նիբբլ

Հիմնական նշանակություն ունեն չորս երկուական կարգերը՝ 4 բիթ տետրադա, կիսաբայթ, նիբբլ, որոնք իրենց մեջ համատեղում են մեկ հաշվարկման տասնվեցական համակարգի թվում պարունակվող ինֆորմացիայի քանակ՝

1 տետրադա (կիսաբայթ, նիբբլ)= 4 բիթ

Բայթ

1 բայթ=8 բիթ[3] Սկզբունքորեն, բայթը որոշվում է կոնկրետ համակարգչի հիշողության հասցեավորման համար, որպես նվազագույն քայլ։ Հին մեքենաների համար պարտադիր չէր, որ բայթը հավասար լինի 8 բիթի։

Այժմ բայթը հաճախ հաշվում են հավասար 8 բիթի։

Կիլոբայթ

Մեծ տարողությամբ հիշող սարքերի և մեծ քանակությամբ տեղեկատվության չափման համար կիրառում են չափման ավելի մեծ միավորներ՝ կիլոբայթ։ 1 կիլոբայթ=1024 բայթ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Տես նաև