Քառակուսի
Jump to navigation
Jump to search

Քառակուսի, կանոնավոր քառանկյուն, այսինքն քառանկյուն, որի բոլոր կողմերն ու անկյունները հավասար են։ Քառակուսին և՛ շեղակյան, և՛ ուղղանկյան մասնավոր դեպքն է։
Քառակուսու հատկություններ
- Բոլոր կողմերը հավասար են։
- Բոլոր անկյունները ուղիղ են։
- Անկյունագծերը հավասար են։
- Անկյունագծերը փոխուղղահաց են։
- Անկյունագծերը նաև կիսորդներ են։
- Անկյունագծերը հատման կետում կիսվում են[1]։

Համաչափության գծեր ։
Քանոնով ու կարկինով քառակուսու կառուցում

Հատկություններ
- Եթե քառակուսու կողմը նշանակենք ,արտագծած շրջանագծի շառավիղը, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը ապա,

Պարագիծ
- ,
Մակերես
- .
Ոչ Էվկլիդեսյան երկրաչափություն
| Պատկեր:Square on hyperbolic plane.png |
Քառակուսիների բազմազանություն
Խորանարդի նիստերը քառակուսի են։
Շախմատի դաշտը քառակուսի է, որը բաժանած է 64 քառակուսու։
Միջազգային շաշկիի դաշտը քառակուսի է, որը բաժանված է 100 քառակուսու։
Բռնցքամարտի դաշտը քառակուսի է։
Լիմի դրոշը, որը նավերի վրա բարձրացվում է հատուկ դեպքերում, քառակուսի է։
Տես նաև
- Քառակուսի կոչվում է նաև թվի քառակուսի աստիճանը։
- Շրջանի քառակուսայնություն։
- Միավոր քառակուսի։
- Քառակուսու քառակուսացում։
- Վարինյոնի զուգահեռագիծ։
- Տեբո 1 թեորեմը։
- Քառանկյուն։