Օպերատոր (մաթեմատիկա)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Օպերատոր մաթեմատիկայում, հասկացություն, որն ամենաընդհանուր իմաստով նշանակում է համապատասխանություն որոշակի կառուցվածք ունեցող X և Y բազմությունների միջև, երբ X-ի յուրաքանչյուր X տարրին համապատասխանեցվում է Y-ի որևէ Y տարր։ Համարժեք իմաստ ունեն արտապատկերում, ձևափոխություն, ֆունկցիա տերմինները։

Հիմնական տերմինաբանություն

Y տարրը կոչվում է X-ի կերպար, իսկ X-ը՝ Y-ի նախակերպար։ Երբ X, Y-ը թվային բազմություններ են, սովորաբար գործածվում է «ֆունկցիա» տերմինը։

Անվերջ չափանի տարածությունը իրական կամ կոմպլեքս թվերի բազմության մեջ արտապատկերող օպերատորը կոչվում է ֆունկցիոնալ։ Օպերատորների կարևոր դաս են կազմում գծային օպերատորները գծային նորմավորված տարածություններում։ Ֆիզիկայում և մաթեմատիկական անալիզում առավել կարևոր դեր են խաղում դիֆերենցիալ և ինտեգրալ օպերատորները։

Գրականություն

  • Вентцель Е. С. Теория вероятностей — 1998, стр. 388—390
  • Маделунг Э. Математический аппарат физики — стр. 34
  • (1995) Оператор. Математический энциклопедический словарь. Гл. ред. Ю. В. Прохоров. М.: «Большая российская энциклопедия».

Կաղապար:ՀՍՀ

Կաղապար:Մաթեմատիկա-անավարտ