Ֆոսֆին
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ֆոսֆին, անգույն, խիստ թունավոր, նեխած ձկան հոտով գազ։
Ֆիզիկական հատկություններ
Անգույն գազ է, ջրում վատ է լուծվում, ջրի հետ չի փոխազդում։ Ցածր ջերմաստիճաններում ֆոսֆինն առաջացնում է հիդրատ 8РН3·46Н2О։ Լուծվում է բենզոլում, դիէթիլեթերում, ծծմբածխածնում։ −133,8 °C-ում առաջացնում է բյուրեղներ, որոնք առաջացնում են սահմանակենտրոնային խորանարդաձև ցանց։ Ֆոսֆինի մոլեկուլը իրենից ներկայացնում է քառանիստ բուրգ։ Դիպոլ մոմենտը կազմում է 0,58 Դ, զգալիորեն քիչ, քան ամոնիակում։ Ֆոսֆինի մոլեկուլների միջև ջրածնական կապերը չեն երևում, այդ պատճառով էլ այն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ։
Ստացում
Ֆոսֆին ստանում են. Սպիտակ ֆոսֆորի և տաք ալկալու փոխազդեցությունից։
Ջրի կամ թթվի և ֆոսֆիդի փոխազդեցությունից։
Քլորաջրածնի և սպիտակ ֆոսֆորի փոխազդեցությունից։
Ֆոսֆոնիումի յոդիդի քայքայումից։
Ֆոսֆորային թթվի քայքայումից։
Ֆոսֆորային թթվի վերականգնումից։
Քիմիական հատկություններ
Ֆոսֆինը խիստ տարբերվում է իր անալոգ ամոնիակից։ Նրա քիմիական ակտիվությունը ավելի մեծ է, քան ամոնիակինը։ Վատ է լուծվում ջրում։ Թթվածնի բացակայության դեպքում, տաքացնելիս ֆոսֆինը վեր է ածվում պարզ նյութերի։
Օդում ինքնաբոցավառվում է (դիֆոսֆինի գոլորշիների կամ 100 °C-ից բարձր ջերմաստիճանում)
Ցուցաբերում է ուժեղ վերականգնիչ հատկություններ։
Ֆոսֆինը փոխազդելով ուժեղ պրոտոնի դոնորի հետ, կարող է առաջանալ ֆոսֆոնիումի աղեր, որոնք պարունակում են PH4+ իոն։ Ֆոսֆոնիումի աղերը, անգույն, բյուրեղային, չափազանց փխրուն, հեշտ հիդրոլիզվող նյութեր են։
Ֆոսֆոնիումի աղերը, ինչպես նաև ֆոսֆինը, ուժեղ վերականգնիչ հատկություններ ունեն։
Թունավորության մակարդակ
Ֆոսֆինը շատ թունավոր նյութ է, ազդում է նյարդային համակարգի վրա, խախտում է նյութափոխանակությունը օրգանիզմում։ Ֆոսֆինի հոտը զգացվում է 2-4 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդում, երկարատև ներշնչումը 10 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդի դեպքում կարող է առաջ բերել մահ։ Մարդու արյան մեջ ֆոսֆինի պարունակությունը ոչ ավելին է, քան 0,001 մգ/մ³
Ինքնաբռնկում
Ֆոսֆինը շփվելով օդի թթվածնի հետ կարող է ինքնաբռնկվել։ Կարող է առաջացնել «թափառող կրակ»։ «թափառող կրակներ»[1][2]։
Գրականություն
- Лидин Р.А. և ուրիշներ, Химические свойства неорганических веществ։ Учеб. пособие для вузов