1,2-Դիքլորէթան

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ 1,2-Դիքլորէթան ClCH2—СН2Cl, քլորօրգանական միացություն, անգույն, թափանցիկ հեղուկ, ունի բնորոշ հոտ, որը նման է քլորոֆորմի հոտին։ Ջրում գործնականորեն անլուծելի է։ Լավ լուծիչ է։ Դիքլորէթանը դասվում է թունավոր միացությունների դասին։

Արտադրություն

Ամեն տարի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան միասին արտադրում են 17,5 միլիոն տոննա դիքլորէթան.[1] Հիմնական ստացման ռեակցիան երկաթի (III) քլորիդ կալիզատկատորի ներկայությամբ քլորի և էթիլենի միացման ռեակցիան է։

𝖧𝟤𝖢=𝖢𝖧𝟤+𝖢𝗅𝟤𝖢𝗅𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖢𝗅

Կա նաև մեկ այլ ռեակցիա, էթիլենի, թթվածնի և քլորաջրածնի փոխազդեցության ռեակցիան, որը կատալիզվում է պղնձի (II) քլորիդով։

𝟤𝖧𝟤𝖢=𝖢𝖧𝟤+𝟦𝖧𝖢𝗅+𝖮𝟤𝟤𝖢𝗅𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖢𝗅+𝟤𝖧𝟤𝖮

Քիմիական հատկություններ

Ջրի հետ տաքացնելիս, ստացվում է էթիլենգլիկոլ։

𝖢𝗅𝖧𝟤𝖢𝖢𝖧𝟤𝖢𝗅+𝖢𝖺(𝖮𝖧)𝟤𝖧𝖮𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖮𝖧+𝖢𝖺𝖢𝗅𝟤

Ամոնիակի և դիքլորէթանի միաժամանակյա տաքացումից ստացվում է էթիլենդիամին. 𝖢𝗅𝖧𝟤𝖢𝖢𝖧𝟤𝖢𝗅+𝟦𝖭𝖧𝟥𝖧𝟤𝖭𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖭𝖧𝟤+𝟤𝖭𝖧𝟦𝖢𝗅 փոխազդում է նատրիումի ցիանիդի հետ.

𝖢𝗅𝖧𝟤𝖢𝖢𝖧𝟤𝖢𝗅+𝟤𝖭𝖺𝖢𝖭𝖭𝖢𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖢𝖭+𝟤𝖭𝖺𝖢𝗅

Առաջացնում է տիոկոլ.

𝗇𝖢𝗅𝖧𝟤𝖢𝖢𝖧𝟤𝖢𝗅+𝖭𝖺𝟤𝖲𝗇(𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖲(=𝖲)𝖲(=𝖲))𝗇+𝟤𝗇𝖭𝖺𝖢𝗅

Փոխազդում է ալյումինի հետ։

Կիրառություն

Վինիլքլորիդի ստացում

𝖢𝗅𝖢𝖧𝟤𝖢𝖧𝟤𝖢𝗅𝖧𝟤𝖢=𝖢𝖧𝖢𝗅+𝖧𝖢𝗅

Այլ կիրառություններ

Օգտագործվում է օրգանական նյութերի սինթեզում։ Օգտագործում են կոլորադյան բզեզների դեմ, որպես թունաքիմիկատ։ Օգտագործվում է նաև ռազմական նպատակներով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Рабинович В.А., Хавин З.Я. Краткий химический справочник. — Л.: Химия, 1977.
  • Ошин Л.А., Промышленные хлорорганические продукты. Справочник. — М.: Химия, 1978.
  • Дебу К. И., Этилен хлористый // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ