Անցումային տարրեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Անցումային տարրեր, տարրերի պարբերական համակարգում իրար հաջորդող քիմիական տարրերի խմբեր, որոնց ատոմներում լրացվում են ներքին էլեկտրոնային թաղանթները։

Տարբերում են 3d,4d,5d,6d,4f և 5f անցումային տարրեր։ Տարրերի պարբերական համակարգում 21–30 կարգահամար ունեցող տարրերի (սկանդիումից՝ ցինկ) ատոմներում լրացվում է 3d էլեկտրոնային մակարդակը։ Նրանց ատոմներում 4s մակարդակը զբաղեցված է։ 39—48 կարգահամար ունեցող տարրերի (իտրիումից՝ կադմիում) ատոմներում լրացվում է 4d էլեկտրոնային մակարդակը (5s լրացված է)։ 72—80 կարգահամար ունեցող տարրերի (հաֆնիումից՝ սնդիկ) ատոմներում լրացվում է 5d էլեկտրոնային մակարդակը (6s լրացված է)։ Կուրչատովիումի ատոմում (կարգահամարը՝ 104) սկսվում է 6d էլեկտրոնային մակարդակի զբաղեցումը։ Անցումային տարրեր են նաև լանթանիդները և ակտինիդները, որոնց ատոմներում համապատասխանաբար լրացվում են 4f և 5f մակարդակները (5s,5p,6s և, համապատասխանաբար, 6s,6p,7s մակարդակները լրացված են)։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ