Արյան դեղին աղ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Արյան դեղին աղ (կալիումի ֆերոցիանիդ, կալիումի (II) հեքսացիանոֆերատ, ), K4[Fe(CN)6]•3H2O, երկարժեք երկաթի կոմպլեքսային միացություն, ֆերոցիանաջրածնական թթվի՝ H4[Fe(CN)6], կալիումական աղը[1][2]։

Հատկություններ

Բաց դեղին, դառնահամ բյուրեղներ են։ Խտությունը՝ 18800 կգ/մ³։ Լուծվում է ջրում (22,4 %, 20 °C-ում), չի լուծվում սպիրտում և եթերներում[3]։ 100 °C-ում կորցնում է բյուրեղաջուրը և դառնում սպիտակ խոնավածուծ փոշի[1]։

Շիկացնելիս քայքայվում է՝ անջատելով ազոտ[4]։

Fe2[Fe(CN)6] Fe3C+5C+3N2+12KCN

Օդում կայուն է և թունավոր չէ, սակայն թթուների առկայությամբ անջատում է ցիանաջրածին[5]։

Ստացում

Հնում ստանում էին սպանդանոցային թափոնների, օրինակ, արյան մշակումից (այստեղից էլ՝ արյան դեղին աղ անվանումը),

3Fe2++6CN Fe2[Fe(CN)6]

այժմ՝ քարածխի չոր թորման նյութերից։

Fe2[Fe(CN)6]+12CN 3Fe[Fe(CN)6]4

Կիրառում

Օգտագործվում է վերլուծական քիմիայում՝ մետաղների որոշման, արդյունաբերության մեջ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 Կաղապար:Cite encyclopedia
  2. Կաղապար:Cite book
  3. Կաղապար:Cite web
  4. Willans, M.J.; Wasylishen, R.E.; McDonald, R. "Polymorphism of potassium ferrocyanide trihydrate as studied by solid-state multinuclear NMR spectroscopy and X-ray diffraction" Inorganic Chemistry 2009, volume 48, p4342-4353
  5. Կաղապար:Cite encyclopedia