Բեսելի ֆունկցիաներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր Բեսելի ֆունկցիաները, ֆունկցիաների ընտանիք է, Բեսելի դիֆերենցիալ հավասարման կանոնական լուծումներն են։

x2d2ydx2+xdydx+(x2α2)y=0

որտեղ α−ն կամայական իրական թիվ է (ընդհանուր առմամբ−կոմպլեքս) և կոչվում է կարգ։ Առավել հաճախ օգտագործվող Բեսելի ֆունկցիաները −ամբողջական կարգով ֆունկցիաներ են։ Չնայած նրան, որ α և (α) առաջացնում է միևնույն հավասարումներ, սովորաբար համաձայնեցվում են, որ նրանց համապատասխանեն տարբեր ֆունկցիաներ (որը արվում է, օրինակ, որպեսզի Բեսելի ֆունկցիան լինի α-ով հարթ։

Բեսելի ֆունկցիաներն առաջին անգամ որոշված են եղել շվեյցարացի մաթեմատիկոս Դանիել Բերնուլի կողմից, բայց անվանվել են Ֆրիդրիխ Բեսելի պատվին։

Կիրառությունը

Բեսելի հավասարումն առաջանում է Լապլասի հավասարման և Հելմհոլցի հավասարման լուծումներ գտնելու ժամանակ գլանաձև և գնդաձև կոորդինատների մեջ։ Հետևաբար, Բեսելի ֆունկցիաները օգտագործվում է ալիքի տարածման, ստատիկ պոտենցիալի, և նմանատիպ բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ, օրինակ`

  • Էլեկտրամագնիսական ալիքները գլանաձև ալիքատարում
  • Ջերմահաղորդականությունը գլանաձև օբյեկտներում
  • Բարակ կլոր թաղանթի ձևերը
  • Լույսի ինտենսիվության բաշխումը, կլոր անցքի վրա
  • Հեղուկով լցված և իր առանցքի շուրջը պտտվող գլանում մասնիկների արագությունը
  • Ալիքային ֆունկցիաները գնդաձև սիմետրիկ պոտենցիալային արկղում

Բեսելի ֆունկցիաները օգտագործվում են նաև այլ խնդիրների լուծման համար, օրինակ`ազդանշանների մշակման ժամանակ։

Սահմանումներ

Քանի որ բերված հավասարումը համարվում է երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարում, այն պետք է ունենա երկու գծային անկախ լուծումներ։ Սակայն կախված հանգամանքներից ընտրվում են այդ լուծումների տարբեր սահմանումներ։

Առաջին կարգի Բեսելի ֆունկցիաներ

Առաջին կարգի Բեսելի ֆունկցիաները, նշանակված Jα(x), դրանք հանդիսանում են լուծումներ, x=0 կետում վերջնական ամբողջ կամ ոչ բացասական α: Կոնկրետ ֆունկցիայի ընտրությունը և նրա նորմալացումը սահմանվում են (որոշվում են) նրա հատկություններով։ Կարելի է սահմանել այդ ֆունկցիաները օգտագործելով Թեյլորի շարքը զրոյի շուրջը (կամ ավելի ընդհանուր աստիճանային շարք ոչ ամբողջական α-ների դեպքում)։

Jα(x)=m=0(1)mm!Γ(m+α+1(x2)2m+α

Այստեղ Γ(z)-Էյլերի գամմա ֆունկցիան է, ֆակտորիալի ընդանրացումը ոչ ամբողջական արժեքների վրա։ Բեսելի ֆունկցիայի գրաֆիկը նման է սինուսոիդի, որի տատանումները մարում են համամասնորեն 1x, չնայած իրականում զրո ֆունկցիաները տեղաբաշխված են ոչ պարբերական։

Բերված են Jα(x) գրաֆիկները α=0,1,2 արժեքների համար։

График функции Бесселя первого рода J

Եթե α-ն թի հանդիսանում ամբողջ թիվ, Jα(x) և Jα(x) ֆունկցիաները գծայնորեն անկախ են, հետևաբար համարվում են հավասարման լուծումներ։ Բայց եթե

Jα(x)=(1)αJα(x)

Այն նշանակում է, որ այս դեպքում ֆունկցիաները գծային կախված են։ Ապա հավասարման երկրորդ լուծումը կլինի երկրորդ կարգի Բեսելի ֆունկցիան։

Բեսելի ինտեգրալներ

α ամբողջ արժեքների համար Բեսելի ֆունկցիային կարելի է տալ ուրիշ սահմանում, օգտագործելով ինտեգրալային պատկերումը։

Jα(x)=1π0πcos(ατxsinτ)dτ

Այս մոտեցումը օգտագործել է Բեսելը, որի օգնությամբ ուսումնասիրել է ֆունկցիայի որոշ հատկություններ։

Հնարավոր է նաև այլ ինտեգրալային պատկերումը։

Jα(x)=12πππei(ατxsinτ)dτ

Նեյմանի ֆունկցիաներ

Նեյմանի ֆունկցիաները Բեսելի Yα(X) հավասարման լուծումներն են,որոնք անվերջ են x=0 կետում։

Այս ֆունկցիան Jα(x)–ի հետ կապված է հետեւաբար հարաբերակցությամբ`

Yα(x)=Jα(x)cos(απ)Jα(x)sin(απ)

որտեղ ամբողջ α դեպքում վերցվում է սահմանը α—ով,հաշվարկվող,օրինակ`Լոպիտալի կանոնի օգնությամբ։

Նեյմանի ֆունկցիաներին անվանում են նաեւ երկրորդ կարգի Բեսելի ֆունկցիաներ։

Առաջին եւ երկրորդ կարգի Բեսելի ֆունկցիաների քծային կոմբինացիան հանդիսանում է Բեսելի հավասարման լրիվ լուծումը։

y(x)=C1Jα(x)+C2Yα(x)

Ներքեւում բեված է Yα(x) գրաֆիկը α=0,1,2 արժեքների համար։

График функции Бесселя второго рода N

Հատկություններ

Օրթոգոնալ

Ենթադրենք μ1,μ2 Բեսելի Jα(x) ֆունկցիայի զրոներն են։ Ապա

01xJα(μ1x)Jα(μ2x)dx={0;μ1μ212(J'α(μ1))2;μ1=μ2

Ասիմպտոտիկա

Առաջին և երկրորդ կարգի Բեսելի ֆունկցիաների համար հայտնի են ասիմպտոտիկ բանաձևեր։ Փոքր փաստարկների դեպքում (0<x<<α+1) և ոչ բացասական α-ի դեպքում նրանք հետևյալն են`

Jα(x)1Γ(α+1)(x2)α

Yα(x){2π[ln(x/2)+γ];α=0Γ(α)π(2π)α;α>0

Որտեղ γ—Էյլեր-Մասկերոնի հաստատունն է (0.5772...), իսկ Γ-Էյլերի գամմա ֆունկցիան է։ Մեծ փաստարկների համար (x>>|α214|) բանաձևերը ունեն հետևյալ տեսքը`

Jα(x)2πxcos(xαπ2π4)

Yα(x)2πxsin(xαπ2π4)

Հիպերերկրաչափական շարք

Բեսելի ֆունկցիաները կարող են արտահայտվել հիպերերկրաչափական ֆունկցիաների միջոցով։

Jα(z)=(z/2)αΓ(α+1)F1(α+1;z2/4)

Այսպիսով ամբողջ α-ների դեպքում Բեսելի ֆունկցիան եզակի անալիտիկ է, իսկ ոչ ամբողջի դեպքում`բազմակի անալիտիկ:

Գեներացնող ֆունկցիա

Առաջին կարգի և ամբողջական կարգի Բեսելի ֆունկցիաների համար գոյություն ունի պատկերացում որոշակի ձևի ֆունկցիայի Լորանի շարքի գործակիցների միջոցով`

ez2(w1w)=n=+Jn(z)wn

Հարաբերակցություն

Գումարման թեորեմա

Ցանկացած ամբողջ n-ի և կոմպլեքս z1,z2-ի համար կատարվում է`

Jn(z1+z2)=k=Jk(z1)Jnk(z2)

Ինտեգրալային արտահայտություններ

Ցանկացած a և b (այդ թվում կոմպլեքս) կատարվում է`

0eatJn(bt)dt=bna2+b2(a2+b2+a)n

այս բանաձևի հատուկ դեպք է հանդիսանում ներքևի արտահայտությունը

0eatJ0(bt)dt=1a2+b2

Գրականություն

  • Ватсон Г.  Теория бесселевых функций. — М.: ИЛ, 1949.
  • Бейтмен Г., Эрдейи А.  Функции Бесселя, функции параболического цилиндра, ортогональные многочлены // Высшие трансцендентные функции. Т. 2. 2-е изд / Пер. с англ. Н. Я. Виленкина. — М.: Наука, 1974. — 296 с.
  • Лаврентьев М. А., Шабат Б. В.  Методы теории функций комплексного переменного. — М.: Наука, 1973. — 736 с.

Կաղապար:Արտաքին հղումներ