Եռանկյունաչափություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Եռանկյունաչափություն (Կաղապար:Lang-gr (եռանկյուն) և Կաղապար:Lang-gr (չափում եմ), այսինքն, եռանկյան չափումները), մաթեմատիկայի բաժին, որում ուսումնասիրվում են եռանկյունաչափական ֆունկցիաներն ու դրանց կիրառումը երկրաչափությունում[1]։ Այս տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1595 թվականին, որպես գերմանացի մաթեմատիկոս Բարտոլոմեուս Պիտիկսուսի (1561—1613) գրքի վերնագիր, իսկ ինքը գիտությունը, դեռևս հին ժամանակներում օգտագործվել է աստղագիտական, ճարտարապետական, գեոդեզիական (գիտություն, որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի ձևն ու չափերը) չափումների ժամանակ։

Եռանկյունաչափական հաշվարկներն օգտագործվում են երկրաչափության, ֆիզիկայի, ինժեներական գործի փաստացի բոլոր բաժիններում։ Հատկապես մեծ նշանակություն ունի տրիանգուլյացիայի տեխնիկան, որը հնարավորություն է տալիս աստղագիտության մեջ չափել ոչ հեռու գտնվող աստղերի հեռավորությունը ուղեցույցների միջև, վերահսկել արբանյակների ճիշտ տեղորոշումը։ Ինչպես նաև, ուշագրավ է եռանկյունաչափության կիրառումը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են երաժշտության տեսություն, ակուստիկա, օպտիկա, ֆինանսական շուկաների անալիզ, էկեկտրոնիկա, հավանականության տեսություն, վիճակագրություն, կենսաբանություն, բժշկություն (ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) և համակարգչային տոմոգրաֆիան), դեղագործություն, քիմիա, թվերի տեսություն, (և, որպես հետևանք, կրիպտոգրաֆիա), սեյսմոլոգիա, օդերևութաբանություն, օվկիանոսագիտություն, քարտեզագիտություն, էլեկտրոնային տեխնիկա, մեքենաշինություն, համակարգչային գրաֆիկա, բյուրեղագիտություն։

Պատմություն

Կաղապար:Հիմնական

Շումերյան աստղագետները ուսումնասիրել են անկյան չափումը, շրջանները 360 աստիճանների բաժանելով[2]։ Նրանք, հետագայում նաև բաբելոնացիները ուսումնասիրել են նման եռանկյունների կողմերի հարաբերակցությունը և հայտնաբերել այդ հարաբերակցության որոշ հատկություններ, սակայն այն՝ եռանկյունների կողմերն ու անկյունները գտնելու համակարգված մեթոդի չվերածեցին։ Հին նուբիացիները նմանատիպ մեթոդ էին օգտագործում[3]։

Մ․թ․ա․ 3-րդ դարում հույն մաթեմատիկոսները՝ Էվկլիդես, Արքիմեդես, և այլք ուսումնասիրում էին շրջանների լարերի և ներգծված անկյունների հատկությունները և ժամանակակից եռանկյունաչափական բանաձևերին համարժեք թեորեմներ ապացուցեցին, չնայած դրանք ներկայացրել էին ավելի շուտ երկրաչափորեն, քան հանրահաշվորեն։ Մ․թ․ա․ 140 թվականին Հիպարքոսը (Նիկիայից, Փոքր Ասիա) լարերի առաջին աղյուսակն է ներկայացրել, ժամանակակից եռանկյունաչափական աղյուսակների անալոգը և դրանք օգտագործել է եռանկյունաչափական խնդիրներ և գնդային եռանկյունաչափության խնդիրներ լուծելու համար[4]։ Մ.թ.ա. 2-րդ դարում, հունա-եգիպտական աստղագետ Պտղոմեոսը (Ալեքսանդրիայից, Եգիպտոս) իր առաջին գրքի 11-րդ գլխում կառուցեց եռանկյունաչափական մանրամասն աղյուսակներ[5]։ Պտղոմեոսն իր եռանհյունաչափական ֆունկցիաները սահմանելու համար օգտագործում է լարի երկարությունը, որոնք քիչ ենտարբերվում սինուսից, որ օգտագործում ենք այսօր[6]։ Մինչ ավելի մանրամասն աղյուսակների ստեղծումը դարեր անցան, իսկ Պտղոմեոսի տրակտատը հետագա 1200 տարիներին շարունակում էր օգտագործվել աստղագիտական եռանկյունաչափական հաշվարկներում միջին դարերի Բյուզանդիայում, արաբամուսուլմանական, և, հետագայում նաև Եվրոպական աշխարհում։

Սինուսի ժամանակակից ընկալումը առաջին անգամ հաստատվել է Surya Siddhanta-ում, իսկ դրա հատկությունները հետագայում փաստագրվել են 5-րդ դարում հնդիկ մաթեմատիկոս և աստղագետ Արյաբհատայի կողմից[7]։ Այս հունական և հնդկական աշծատանքները թարգմանվել և զարգացվել են միջնադարյան մուսուլման մաթեմատիկոսների կողմից։ Արդեն 10-րդ դարում մուսուլման մաթեմատիկոսները օգտագործում էին բոլոր վեց եռանկյունաչափական ֆունկցիաները, դրանց արժեքների աղյուսակներ էին կազմում և կիրառում գնդաձև երկրաչափության խնդիրներում[8][9]։ Պարսիկ էրուդիտ Նասր ալ-Դին Թուսին նկարագրվում էր որպես եռանկյունաչափության, որպես առանձին մաթեմատիկական ճյուղի, ստեղծող[10][11][12]։ Նասր ալ-Դին Թուսին առաջինն էր, որ եռանկյունաչափությունը դիտարկեց որպես աստղագիտությունից անկախ մաթեմատիկական բնագավառ և նա ջնդձև եռանկյունաչափությունը զարգացրեց ներկայիս ձևաչափին[13]։ Նա գնդաձև եռանկյունաչափության մեջ թվարկել էր ուղղանկյուն եռանկյան վեց տարբեր դեպքեր և իր On the Sector Figure աշխատանքում սահմանեց հարթ և գնդաձև եռանկյունների օրենքը, գնդաձև եռանկյունների համար հայտնաբերեց տանգենսների օրենքը և երկու օրենքի համար էլ ապացույց ապահովեց[14]։ Եռանկյունաչափական ֆունկցիաների և մեթոդների վերաբերյալ գիտելիքը Արևմտյան Եվրոպա հասավ Պտղոմեոսի հունական Ալմագեստի լատիներեն թարգմանությունների, ինչպես նաև պարսկական և արաբ աստղագետների՝ Ալ Բաթանիի և Նասիր ալ-Դին ալ-Թուսիի աշխատանքների միջոցով[15]։ Եռանկյունաչափությանը նվիրված ամենավաղ աշխատանքներից մեկը, որ կատարվել էր Հյուսիսային Եվրոպայի մաթեմատիկոսների կողմից, դա 15-րդ դարի գերմանացի մաթեմատիկոս Ռեգիոմոնտանուսի Տրիանգուլիս աշխատությունն է։ Ռեգիոմոնտանուսին Ալմագեստի պատճենը տրամադրել է և աշխատանքներում խրախուսել բյուզանդական հույն գիտնական կարդինալ Բասիլիոս Բեսարիոնը[16]։ Միևնույն ժամանակ, Ալմագեստի հունարենից լատիներեն մեկ այլ թարգմանություն ավարտեց Գեորգը Տրապիզոնից[17]։ 16-րդ դարում եռանկյունաչափությունը դեռևս քիչ էր հայտնի Հյուսիսային Եվրոպայում, որ Նիկոլայ Կոպեռնիկոսը իր գրքի երկու գլուխ նվիրեց եռանկյունաչափական հասկացությունները բացատրելու համար։

Նավիգացիայի պահանջների և մեծ աշխարհագրական տարածքների ճշգրիտ քարտեզագրման անհրաժեշտությունից ելնելով, եռանկյունաչափությունը վերաճեց մաթեմատիկայի հիմնական ճյուղի[18]։ Bartholomaeus Pitiscus was the first to use the word, publishing his Trigonometria in 1595.[19] Գեմմա Ֆրիսիուսը առաջինը նկարագրեց տրիանգուլյացիայի մեթոդը, որը մինչ այժմ օգտագործվում է գեոդեզիայում։ Իսկ Լեոնարդ Էյլերը կոմպլեքս թվերն ամբողջությամբ մտցրեց եռանկյունաչափության մեջ։ Շոտլանդացի մաթեմատիկոսներ Ջեյմս Գրեգորիի 17-րդ դարում և Քոլին ՄաքԼորինի 18-րդ դար, աշխատանքներն ազդեցություն ունեցան եռանկյունաչափական շարքերի զարգացման վրա[20]։ Also in the 18-րդ դարում Բրուք Թեյլորը սահմանեց Թեյլորի հիմնական շարքը[21]։ Հին հունական մաթեմատիկոսները շրջանագծի աղեղը հաշվելու համար օգտագործում էին լարերի մեթոդը։ Շրջանագծի կենտրոնից լարին տարված ուղղահայցը երկու հավասար մասի է բաժանում աղեղն ու նրան հենված լարը։

Եռանկյունաչափական հարաբերություններ

Կաղապար:Main

Այս ուղղանկյուն եռանկյան մեջ: Կաղապար:Math Կաղապար:Math Կաղապար:Math

Եռանկյունաչափական ֆունկցիաները դրանք ուղղանկյան կողմերի միջև հարաբերություններն են։ Այս հարաբերությունները ներկայացվում են A հայտի անկյան հետևյալ եռանկյունաչափական ֆունկցիաներով, որտեղ a, b և c-ն վերաբերում են նկարում ներկայացված եռանկյան կողմերի երկարություններն են․

  • Սինուս ֆունկցիա (sin), սահմանվում է որպես անկյան դիմացի կողմի հարաբերությունը ներքնաձիգին։
sinA=oppositehypotenuse=ac.
  • Կոսինուս ֆունկցիան (cos), սահմանվում է որպես անկյան կից կողմի հարաբերությունը ներքնաձիգին։
cosA=adjacenthypotenuse=bc.
  • Տանգենս ֆունկցիան(tan), սահմանվում է որպես անկյան դիմացի կողմի հարաբերությունը կից կողմին։
tanA=oppositeadjacent=ab=a/cb/c=sinAcosA.

Քանի որ միևնույն A սուր անկյամբ երկու ուղղանկյուն եռանկյուն նման են[22],, ուստի եռանկյունաչափական ֆունկցիաները կախված են միայն A անկյունից։

Այս ֆունկցիաների մուլտիպլիկատիվ ինվերսիաները համապատասխանաբար կոչվում են cosecant (csc), secant (sec), և cotangent (cot)․

cscA=1sinA=hypotenuseopposite=ca,
secA=1cosA=hypotenuseadjacent=cb,
cotA=1tanA=adjacentopposite=cosAsinA=ba.

Փաստացի, կամայական եռանկյան վերաբերյալ հարցերին այս ֆունկցիաների միջոցով հնարավոր է պատասխանել, օգտվելով սինուսի և կոսինուսի օրենքներից[23]։ Այս օրենքների օգնությամբ հնարավոր է հաշվել անհայտ անկյունները և կողմերը, եթե տրված են երկու կողմը և նրանց միջև ընկած անկյունը, երկու անկյունը և նրանց ընդհանուր կողմը կամ երբ տրված են եռանկյան երեք կողմերը։

Միավոր շրջան և եռանկյունաչափական ընդհանուր արժեքներ

Կաղապար:Main

Նկար 1a – θ անկյան սինուսը և կոսինուսը, որոշված միավոր շրջանի օգնությամբ։

Եռանկյունաչափական ֆունկցիաները կարող են ներկայացվել նաև միավոր շրջանի օգնությամբ, որն իրենից ներկայացնում է 1 շառավղով շրջան, կենտրոնը կոորդինատային հարթության սկզբնակետում[24]։ In this setting, the terminal side of an angle A placed in standard position will intersect the unit circle in a point (x,y), where x=cosA and y=sinA.[24] This representation allows for the calculation of commonly found trigonometric values, such as those in the following table[25]:

Ֆունկցիա 0 π/6 π/4 π/3 π/2 2π/3 3π/4 5π/6 π
սինուս 0 1/2 2/2 3/2 1 3/2 2/2 1/2 0
կոսինուս 1 3/2 2/2 1/2 0 1/2 2/2 3/2 -1
Տանգենս 0 3/3 1 3 անորոշ 3 1 3/3 0
սեկանս 1 23/3 2 2 undefined 2 2 23/3 -1
կոսեկանս անորոշ 2 2 23/3 1 23/3 2 2 անորոշ
կոտանգենս uանորոշ 3 1 3/3 0 3/3 1 3 uանորոշ

Իրական կամ կոմպլեքս փոփոխականների եռանկյունաչափական ֆունկցիաներ

Կաղապար:Main

Միավոր շրջանն օգտագործելով եռանկյունաչափական ֆունկցիաների սահմանումները հնարավոր է ընդլայնել ընդհուպ մինչև բոլոր դրական և բացասական արգումենտների վրա[26] (տես եռանկյունաչափական ֆունկցիա

Եռանկյունաչափական ֆունկցիաների գրաֆիկները

Հետևյալ աղյուսակը ամփոփում է եռանկյունաչափական վեց հիմնական ֆունկցիաների գրաֆիկների հատկությունները․[27][28]

Ֆունկցիա Ժամանակահատված Տիրույթ Միջակայք Գրաֆիկ
սինուս 2π (,) [1,1]
կոսինուս 2π (,) [1,1]
տանգենս π xπ/2+nπ (,)
սեկանս 2π xπ/2+nπ (,1][1,)
կոսեկանս 2π xnπ (,1][1,)
կոտանգենս π xnπ (,)

Հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաներ

Կաղապար:Main

Քանի որ վեց եռանկյունաչափական ֆունկցիաները պարբերական են, նրանք ինյեկտիվ (կամ, 1-ը 1-ին) չեն, ուստի և հակադարձելի չեն։ Այնուամենայնիվ սահմանափակելով եռանկյունաչափական ֆունկցիայի տիրույթը, այն կարելի է դարձնել հակադարձելի[29]։Կաղապար:Rp Հակադարձ եռանկյունաչափական ֆունկցիաների անունները, իրենց տիրույթների և միջակայքերի հետ մեկտեղ տրված է հետևյալ աղյուսակում․[29]Կաղապար:Rp[30]Կաղապար:Rp

Անվանում Ընդունված նշանակում Սահմանում x-ի տիրույթը իրական արդյունքի համար Հիմնական արժեքի միջակայք
(ռադիան)
Հիմնական արժեքի միջակայք
(աստիճան)
արկսինուս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math −1 ≤ x ≤ 1 −Կաղապար:SfracyԿաղապար:Sfrac −90° ≤ y ≤ 90°
արկկոսինուս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math −1 ≤ x ≤ 1 0 ≤ yπ 0° ≤ y ≤ 180°
արկտանգենս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math բոլոր իրական թվեր −Կաղապար:Sfrac < y < Կաղապար:Sfrac −90° < y < 90°
արկկոտանգենս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math բոլոր իրական թվեր 0 < y < π 0° < y < 180°
արկսեկանս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math x ≤ −1 or 1 ≤ x 0 ≤ y < Կաղապար:Sfrac or Կաղապար:Sfrac < yπ 0° ≤ y < 90° or 90° < y ≤ 180°
արկկոսեկանս y = Կաղապար:Math x = Կաղապար:Math x ≤ −1 or 1 ≤ x −Կաղապար:Sfracy < 0 or 0 < yԿաղապար:Sfrac −90° ≤ y < 0° or 0° < y ≤ 90°

Աստիճանական շարքերի ներկայացում

Երբ եռանկյունաչափական հարաբերությունները դիտարկվում են որպես իրական փոփոխականի ֆունկցիաներ, դրանք կարող են ներկայացվել անվերջ շարքի օգնությամբ։ Օրինակ սինուսը և կոսինուսը հետևյալ կերպ են ներկայացվում․[31]

sinx=xx33!+x55!x77!+=n=0(1)nx2n+1(2n+1)!
cosx=1x22!+x44!x66!+=n=0(1)nx2n(2n)!.

Այս կերպ եռանկյունաչափական ֆունկցիաները կարող են սահանվել կոմպլեքս թվերի համար[32]։ Ընդլայնելով որպես իրական կամ կոմպլեքս փոփոխականների ֆունկցիաներ, կոմպլեքս էքսպոնենցիալի համար տեղի կունենա Էյլերի բանաձևը․

ex+iy=ex(cosy+isiny).

Հատկապես օգտակար է այս էքսպոնենցիալ ֆունկցիան գրված եռանկյունաչափական ֆունկցիաների տերմիններով[33][34]։

Եռանկյունաչափական ֆունկցիաների հաշվարկ

Կաղապար:Main Եռանկյունաչափական ֆունկցիաները մաթեմատիկական աղյուսակների կիրառման ամենավաղ օրինակներից են[35]։ Այդ աղյուսակները ներառված էին մաթեմատիկական դասագրքերում և ուսանողներին սովորեցնում էին ինչպես գտնել արժեքները և ինչպես ինտերպոլյացիայի միջոցով ավելի ճշգրիտ արժեքներ ստանալ[36]։ Եռանկյունաչափական քանոնը հատուկ բաժանումներ ունի եռանկյունաչափական ֆունկցիաների համար[37]։

Գիտական հաշվիչը հիմնական եռանկյունաչափական ֆունկցիաների (sin, cos, tan, և երբեմն Էյլերի բանաձևի և դրանց հակադարձ ֆունկցիաների) հաշվարկի համար կոճակներ ունի[38]։ Շատերը թույլ են տալիս անկյան չափման մեթոդի ընտրություն․ աստիճան, ռադիան, երբեմն և գրադիենտ։ Շատ ծրագրավորման լեզուներ ապահովում են գրադարաններ, որոնք ներառում են եռանկյունաչափական ֆունկցիաներ[39]։ Անհատական կոմպյութերի միկրոպրոցեսային չիպերում այլ ֆունկցիաների հետ մեկտեղ ներդրված են նաև եռանկյունաչափական ֆունկցիաները[40]։

Կիրառություններ

Աստղագիտություն

Կաղապար:Main Դարեր շարունակ գնդաձև եռանկյունաչափությունն օգտագործվել է արևի, լուսնի և աստղերի դիրքերը որոշելու համար [41], խավարումները կանխագուշակելու և մոլորակների ուղեծրերը նկարագրելու համար[42]։

Մեր ժամանակներում, տրիանգուլյացիայի տեխնիկան օգտագործվում է աստղագիտության մեջ՝ մոտակա աստղերից հեռավորությունը չափելու համար[43], Ինչպես նաև արբանյակային նավիգացիայի համակարգերում[9]։

Նավիգացիա

Կաղապար:Main

[Սեքստանտներն օգտագործվում են չափելու արևի կամ աստղերի անկյունը հորիզոնի նկատմամբ։ Այսպիսի չափումների օգնությամբ, օգտագործելով եռանկյունաչափություն և նավի ժամացույցը կարելի է որաշել նավի դիրքը։

Պատմականորեն եռանկյունաչափությունն օգտագործվում էր առագաստանավերի տեղակայման լայնություններն ու երկայնությունները որոշելու, նավարկման պլանավորման և դրա ընթացքում հեռավորությունները հաշվելու համար[44]։

Եռանկյունաչափությունը շարունակվում է օգտագործվել նավիգացիայում այնպիսի միջոցներով Global Positioning System և արհեստական ինտելեկտով ավտոնոմ տրանսպորտային միջոցների համար[45]։

Գեոդեզիա

Կաղապար:Main

Գեոդեզիայում եռանկյունաչափությունն օգտագործվում է երկարության, մակերեսի և օբյեկտների միջև հարաբերական անկյունները հաշվելու համար[46]։

Ավելի լայն մասշտաբով, եռանկյունաչափությունը օգտագործվում է աշխարհագրության մեջ, կողմնորոշիչ նշանների միջև հեռավորությունները չափելու համար[47]։

Պարբերական ֆունկցիաներ

Կաղապար:Main

Function s(x) ֆունկցիան (կարմիրով) տարբեր ամպլիտուդների և հարմոնիկ հաճախությունների վեց սինուսոիդների գումար է։ Նրանց գումարումը կոչվում է Ֆուրիեի շարքեր։ S(f) Ֆուրիեի ձևափոխությունը (կապույտով), որը արտապատկերում է ամպլիտուդը հաճախությունից կախված, 6 հաճախականություն է դուրս բերում (կենտ հարմոնիկայով) և (1/odd number) դրանց կենտ ամլիտուդով

Սինուս և կոսինուս ֆունկցիաները հիմնարար են պարբերական ֆունկցիաների տեսության համար[48], ինչպիսիք են ձայնը և լույսը նկարագրող ալիքները։ Ֆուրիեն բացահայտեց որ յուրաքանչյուր անընդհատ ֆունկցիա, պարբերական ֆունկցիա կարող է ներկայացվել եռանկյունաչափական ֆունկցիաների անվերջ գումարի տեսքով։

Նույնիսկ պարբերական ֆունկցիաները կարող են ներկայացվել որպես սինուսների և կոսինուսների ինտեգրալ, Ֆուրիեի ձևափոխության միջոցով։ Սա կիրառություն ունի շատ ոլորտներում, ներառյալ քվանտային մեխանիկայում[49] և կապի ոլորտում[50]։

Օպտիկա և Ձայնագիտություն

Կաղապար:Main

Եռանկյունաչափությունն օգտակար է շատ ֆիզիկական գիտություններում[51], ներառյալ ձայնագիտությունը[52], և օպտիկան[52]։ Այս ոլորտներում նրանք օգտագործվում են նկարագրելու ձայնային և լուսային ալիքները, ինչպես նաև լուծելու սահմանային փոխանցման հետ կապված խնդիրները[53]։

Այլ կիրառություններ

Եռանկյունաչափություն կամ եռանկյունաչափական ֆունկցիաներ օգտագործող այլ ոլորտներ են երաժշտության տեսություն[54], գեոդեզիա, սինթեզատոր[55], ճարտարապետություն[56], էլեկտրոնիկա[54], կենսաբանություն[57], բժշկական վիզուալիզացիա (CT scans և ուլտրաձայն)[58], քիմիա[59], թվերի տեսություն (և հետևաբար կրիպտոլոգիա)[60], սեյսմոլոգիա[52], օդերևութաբանություն[61], օվկիանոսագիտություն[62], պատկերի սեղմում[63], հնչյունաբանություն[64], տնտեսագիտություն[65], էլեկտրական ճարտարագիտություն, մեխանիկական ճարտարագիտություն, քաղաքացիական շինարարություն[54], համակարգչային գրաֆիկա[66], քարտեզագրություն[54], Բյուրեղագիտություն[67] և խաղերի մշակում[66]։

Նույնություններ

Կաղապար:Main

a,b,c կողմերով եռանկյուն և համապատասխանաբար A,B,C հանդիպակաց անկյուններ

Եռանկյունաչափությունը հիշարճան է իր բազմաթիվ նույնություններով՝ հավասարումներով, որոնք ճիշտ են բոլոր հնարավոր մուտքերի համար[68]։

Միայն անկյուններ պարունակող նույնությունները հայտնի են որպես եռանկյունաչափական նույնություններ. մյուս հավասարումները, որ վերաբերում են տրված եռանկյան թե կողմերին և թե անկյուններին, հայտնի են որպես եռանկյան նույնություններ[69]

Եռանկյան նույնություններ

Հետևյալ նույնություններում A, B և C եռանկյան անկյուններն են, իսկ a, b և c անկյունների հանդիպակած կողմերի երկարություններն են։ (ինչպես ցույց է տրված դիագրամում)[70]։

Սինուսների օրենք

Կամայական եռանկյան համար սինուսի օրենքը պնդում է[71]։

asinA=bsinB=csinC=2R=abc2Δ,

որտեղ Δ եռանկյան մակերեսն է և R-ը եռանկյան արտագծծյալ շրջանագծի շառավիղը։

R=abc(a+b+c)(ab+c)(a+bc)(b+ca).

Կոսինուսի օրենք

Կոսինուսի օրենքը (հայտնի որպես կոսինուսի բանաձև) Պյութագորասի թեորեմի ընդլայնումն է կամայական եռանկյունների համար[71]։

c2=a2+b22abcosC,

կամ համարժեք․

cosC=a2+b2c22ab.

Տանգենսների օրենք

Տանգենսների օրենքը, որ մշակվել էր Ֆրանսուա Վիետի կողմից, կոսինուսների օրենքի այլընտրանքն է, երբ պետք է գտնել եռանկյան անհայտ կողմը, ապահովելով պարզ հաշվարկներ եռանկյունաչափական աղյուսակներ օգտագործելիս[72]։ Այն ներկայացվում է․

aba+b=tan[12(AB)]tan[12(A+B)]

Մակերես

Տրված է եռանկյան երկու կողմերը՝ a և b և դրանց միջև ընկած C անկյունը, եռանկյան մակերեսը ներկայացվում է որպես երկու կողմերի և դրանց միջև ընկած անկյան սինուսի արտադրյալ[71]։

Հերոնի բանաձևը եռանկյան մակերեսը հաշվելու մեկ այլ եղանակ է։ Եթե եռանյունը ունի This formula states that if a triangle has sides of lengths a, b և c երկարությամբ կողմեր, և պարագիծը

s=12(a+b+c),

ապա եռանկյան մակերեսը հավասար է․[73]

Area=Δ=s(sa)(sb)(sc)=abc4R,

որտեղ R-ը եռանկյան արտագծյալ շրջանագծի շառավիղն է։

Մակերեսը=Δ=12absinC.

Եռանկյունաչափական նույնություններ

Պյութագորյան նույնություններ

Հետևյալ եռանկյունաչափական նույնությունները վերաբերում են Պյութագորասի թեորեմին և տեղի ունեն ցանկացած արժեքի համար․[74]

sin2A+cos2A=1 
tan2A+1=sec2A 
cot2A+1=csc2A 

Էյլերի բանաձևը

Էյլերի բանաձևը պնդում է eix=cosx+isinx, հետևում է անալիտիկ նույնությունը սինուսի, կոսինուսի և տանգենսի արտահայտված e և i կեղծ միավորի տերմիններով։

sinx=eixeix2i,cosx=eix+eix2,tanx=i(eixeix)eix+eix.

Այլ եռանկյաունաչափական նույնություններ

Կաղապար:Main Այլ եռանկյունաչափական նույնությունների թվում են անկյան կիսորդի, անկյունների գումարի և տարբերության, գումարի արտադրյալի նույնությունները[22]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանտուփ

Կաղապար:Մաթեմատիկա–ներքև Կաղապար:ՀՍՀ

  1. Սովետական հանրագիտարանային բառարան. Մ.: Սովետական հանրագիտարան, 1982.
  2. Aaboe, Asger (2001). Episodes from the Early History of Astronomy. New York: Springer. Կաղապար:Isbn
  3. Կաղապար:Cite book
  4. Thurston, pp. 235–236.
  5. Կաղապար:Citation
  6. Thurston, pp. 239–243.
  7. Boyer p. 215
  8. Gingerich, Owen. "Islamic astronomy." Scientific American 254.4 (1986): 74-83
  9. 9,0 9,1 Կաղապար:Cite book
  10. Կաղապար:Cite web
  11. Կաղապար:Cite web
  12. Կաղապար:Cite web
  13. Կաղապար:Cite web
  14. Կաղապար:Cite book
  15. Boyer pp. 237, 274
  16. Կաղապար:Cite web
  17. N.G. Wilson (1992). From Byzantium to Italy. Greek Studies in the Italian Renaissance, London. Կաղապար:Isbn
  18. Կաղապար:Cite book
  19. Կաղապար:Cite book
  20. William Bragg Ewald (2007). From Kant to Hilbert: a source book in the foundations of mathematics. Oxford University Press US. p. 93. Կաղապար:Isbn
  21. Kelly Dempski (2002). Focus on Curves and Surfaces. p. 29. Կաղապար:Isbn
  22. 22,0 22,1 Կաղապար:Cite book
  23. Կաղապար:Cite book
  24. 24,0 24,1 Կաղապար:Cite book
  25. Կաղապար:Cite book
  26. Կաղապար:Cite book
  27. Կաղապար:Cite book
  28. Կաղապար:Cite book
  29. 29,0 29,1 Կաղապար:Cite book
  30. Կաղապար:Cite book
  31. Կաղապար:Cite book
  32. Կաղապար:Cite book
  33. Կաղապար:Cite book
  34. Կաղապար:Cite book
  35. Կաղապար:Cite book
  36. Կաղապար:Cite book
  37. Կաղապար:Cite book
  38. Կաղապար:Cite book
  39. Կաղապար:Cite book
  40. Կաղապար:Cite book
  41. Կաղապար:Cite book
  42. Neugebauer, Otto. "Mathematical methods in ancient astronomy." Bulletin of the American Mathematical Society 54.11 (1948): 1013-1041.
  43. Կաղապար:Cite book
  44. Կաղապար:Cite book
  45. Կաղապար:Cite book
  46. Կաղապար:Cite book
  47. Կաղապար:Cite book
  48. Կաղապար:Cite book
  49. Կաղապար:Cite book
  50. Կաղապար:Cite book
  51. Կաղապար:Cite book
  52. 52,0 52,1 52,2 Կաղապար:Cite book
  53. Կաղապար:Cite book
  54. 54,0 54,1 54,2 54,3 Կաղապար:Cite book
  55. Կաղապար:Cite book
  56. Կաղապար:Cite book
  57. Կաղապար:Cite book
  58. Կաղապար:Cite book
  59. Կաղապար:Cite book
  60. Կաղապար:Cite book
  61. Կաղապար:Cite book
  62. Կաղապար:Cite book
  63. Կաղապար:Cite web
  64. Կաղապար:Cite book
  65. Կաղապար:Cite book
  66. 66,0 66,1 Կաղապար:Cite book
  67. Կաղապար:Cite book
  68. Կաղապար:Cite book
  69. Կաղապար:Cite book
  70. Lecture 3 | Quantum Entanglements, Part 1 (Stanford), Leonard Susskind, trigonometry in five minutes, law of sin, cos, euler formula 2006-10-09.
  71. 71,0 71,1 71,2 Կաղապար:Cite book
  72. Կաղապար:Cite book
  73. Կաղապար:Cite book
  74. Կաղապար:Cite book Extract of page 856