Հիդրոստատիկա

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հիդրոստատիկա (< հիդրո... և ստատիկա), հիդրոմեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարակշռությունը և դադարի վիճակում գտնվող հեղուկի ազդեցությունը այդ հեղուկի մեջ ընկղմված մարմինների վրա։

Հիդրոստատիկայի հիմնական խնդիրը տրված F զանգվածային ուժերի ազդեցությամբ որոշակի եզրային պայմանների համար հեղուկում ճնշման դաշտի որոշելն է։ Հեղուկի հավասարակշռության հավասարումը ունի հետևյալ տեսքը.

F1ρgradp=0, որտեղ ρ-ն հեղուկի խտությունն է, p-ն՝ ճնշումը։

Այս հավասարումը նույնն է թե՛ իդեալական, թե՛ իրական (մածուցիկ) հեղուկների համար։ Համասեռ անսեղմելի (ρ=Const) հեղուկի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտենցիալ։ Զանգվածային ուժերի բացակայության (F=0) դեպքում gradp=0, այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միևնույնն է։ Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է p=p0+ρgz բանաձևով, որտեղ z-ը տվյալ կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, p0-ն՝ ճնշումը ազատ մակերևույթի վրա։ Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը z խորության վրա հավասար է p0 ճնշման և z բարձրությամբ միավոր մակերեսով հեղուկի սյան կշռի գումարին։ Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորապես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են։ Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կարող է գտնվել հարաբերական դադարի վիճակում։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախված են շարժման բնույթից։

Հիդրոստատիկայի օրենքները (հիմնական օրենքներից մեկն է Արքիմեդի օրենքը) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկական մեքենաների (հիդրավլիկական մամլիչ) և սարքերի (մանոմետր) ստեղծման ժամանակ։ Դրանց վրա է հիմնված հիդրոտեխնիկական կառույցների ամրության հաշվարկը։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ