Հիպերխորանարդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
կետից հիպերխորանարդի առաջացումը

Հիպերխորանարդ, խորանարդի ընդհանրացված դեպքը կամայական թվով չափումների դեպքում։

Ν չափումներով հիպերխորանարդ է կոչվում Ν-աչափ էվկլիդյան հարթության այն կետերի բազմությունը, որոնք բավարարում են i:a2<xi<a2 անհավասարությանը, որտեղ a-ն հիպերխորանարդի կողի երկարությույնն է։

Հիպերխորանարդը կարելի է որոշել նաև որպես Ν հավասար հատվածների դեկարտյան արտադրյալ։

Նաև, կարելի է ասել, որ Ν-խորանարդը մարմին է, որի յուրաքանչյուր գագաթ կողերով միացված է մյուս բոլոր գագաթներին; Ν-ը իր հերթին, որոշում է այդ մարմնի չափումները։ Կամ, կարող ենք ասել, որ Ν-աչափ խորանարդը առաջանում է Ν զույգ զուգահեռ (Ν-1)-հարթություններից, այնսինք, ունի հիպերնիստ, որոնցից յուրաքանչյուրը (Ν-1)-խորանարդ է։

Ընդհանուր դեպքում Ν-աչափ խորանարդի K-աչափ նիստերի քանակը հավասար է 2NKCNK։

Հիպերխորանարդի բնութագրիչները

Բնութագրիչ Արժեք
Կողի երկարություն a
Չափ N
Հիպերծավալ VN=aN
Մակերևույթի հիպերմակերես SN=2NaN1
Անկյունագծի երկարություն LN=aN

Կառուցումը

Սխեմա, որը ցույց է տալիս կետից հիպերխորանարդի ստացման կառուցումները

Տարբեր հիպերխորանարդներ


Հատված

Քառակուսի

Խորանարդ

4-խորանարդ (tesseract)

5-խորանարդ (penteract)

6-խորանարդ (hexeract)

7-խորանարդ (hepteract)

8-խորանարդ (octeract)

9-խորանարդ (enneract)

10-խորանարդ (dekeract)

11-խորանարդ (hendekeract)

12-խորանարդ (dodekeract)

Հիպերխորանարդները գեղարվեստական գրականությունում

  • Ռոբերտ Հայբլայն։ Տուն, որը կառուցել էր Թիլը։
  • Ռոբերտ Շեկլի։ Միս Մկնիկն ու չորրորդ չափումը։
  • Էդվին Էբոտ։ Ֆլատլանդիա։
  • Ուոլտեր Տեվիս։ Նոր չափումներ։

Հրապարակումներ

Արտաքին հղումներ