Մեդիալ գործողություններ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մեդիալ գործողությունները են կոչվում այն գործողությունները, որորնք բավարարում են (xy)(zt)=(xz)(yt) նույնությանը։

Դիցուք IR որևէ դրական երկարությամբ միջակայք է (փակ, բաց, կիսաբաց, վերջավոր կամ անվերջ)։

Կասենք, որ ():I2I երկտեղ գործողությունը ինքնահամընկնող (իդեմպոտենտ) է, եթե տեղի ունի հետևյալ նույնությունը՝ xx=x: Կասենք, որ ():I2I երկտեղ գործողությունը տեղափոխական է, եթե տեղի ունի հետևյալ նույնությունը՝ xy=yx:

Եթե[1]:I2I երկտեղ գործողությունը անընդհատ է և խիստ մոնոտոն ըստ երկու փոփոխականների, և տեղի ունի հետևյալ պայմանները՝

(xy)(zt)=(xz)(yt) (Մեդիալություն)

xx=x (Ինքնահամընկնում)

xy=yx (Տեղափոխականություն),

ապա գոյություն ունի k:IR անընդհատ և խիստ մոնոտոն ֆունկցիա այնպիսին, որ xy=k1(k(x)+k(y)2), որտեղ k1:k(I)I ֆունկցիան որոշվում է հետևյալ կերպ՝ k1(k(x))=x,xI:

Եթե N:I2I երկտեղ գործողությունը մեդիալ է, իդեմպոտենտ, անընդհատ և խիստ մոնոտոն ըստ երկու փոփոխականների, ապա գոյություն ունի այնպիսի k:IR անընդհատ և խիստ մոնոտոն ֆունկցիա և այնպիսի a,bR, a+b=1,a,b1 իրական թվեր, որ N(x,y)=k1(ak(x)+bk(y))։

Եթե N:I2I երկտեղ գործողությունը մեդիալ է, անընդհատ և խիստ մոնոտոն ըստ երկու փոփոխականների, ապա գոյություն ունի այնպիսի k:IR անընդհատ և խիստ մոնոտոն ֆունկցիա և այնպիսի a,b,cR,ab0 իրական թվեր, որ N(x,y)=k1(ak(x)+bk(y)+c)։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԻԱԼ ԶՈՒՅԳԵՐ

Դիցուք IR ենթաբազմությունը որևէ դրական երկարությամբ միջակայք է (փակ, բաց, կիսաբաց, վերջավոր կամ անվերջ), իսկ M,N:I2I երկտեղ գործողությունները որոշված են միևնույն I բազմության վրա։ Կասենք, որ M և N երկտեղ գործողությունների (M,N) զույգը մեդիալ է, եթե տեղի ունի հետևյալ նույնությունը՝ N(M(x,y),M(z,t)))=M(N(x,z),N(y,t))։

Դիցուք[2] M,N:I2I երկտեղ գործողությունների զույգը մեդիալ է, ընդ որում, M-ն ու N-ն անընդհատ են և խիստ մոնոտոն ըստ երկու փոփոխականների և M-ը մեդիալ է։ Այդ դեպքում N-ը ևս մեդիալ է։

Դիցուք[2] :I2I կամայական երկտեղ գործողություն է։ Կասենք որ գործողությունը նախամեդիալ է, եթե տեղի ունի հետևյալ նույնությունը՝ (xy)(zx)=(xz)(yx):

Դիցուք[2] ,:I2I երկտեղ գործողությունների զույգը մեդիալ է, ընդ որում այդ գործողությունները անընդհատ են, խիստ մոնոտոն և նախամեդիալ, իսկ գործողությունը ինքնահամընկնող է։ Այդ դեպքում և գործողությունները մեդիալ են։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Ацел Я., Домбр Ж. Функциональные уравнения с несколькими переменными
  2. 2,0 2,1 2,2 Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում․ Հատոր 12 N 2-3 (16-23)