Նատրիումի բորհիդրիդ
Նատրիումի բորհիդրիդ (նատրիումի տետրահիդրոբորատ), անգույն բյուրեղներ,լավ է լուծվում օրգանական լուծիչներում, չի լուծվում ջրում։ Հայտնաբերվել է 1940 թվականին՝ Գերման Շլեսինգերի կողմից, ով այդ ընթացքում մետաղների բորհիդրիդները օգտագործում էր ռազմական գործընթացներում[1]։
Նատրիումի բորհիդրիդի ջրային լուծույթները 36,3 °C-ից բարձր ջերմաստիճաններում հիմնականում անգույն լուծույթ է, ավելի ցածր ջերմաստիճաններում հանդիպում է բյուրեղահիդրատի նստվածք NaBH4•2H2O, նաև կարող է առաջացնել սոլվատներ պիրիդինի, հիդրազինի և դիմեթիլֆորմամիդի հետ։ Ջրային լուծույթում հիդրոլիզվում է՝ Na3BO3 և Н2։ Նատրիումի բորհիդրիդի հիդրոլիզի ռեակցիան կատալիզվում է անցումային մետաղների աղերի կողմից։ Նատրիումի բորհիդրիդը սինթեզվում է նատրիումի հիդրիդից, բորի եռքլորիդով կամ բորի անհիդրիդով։
Ինչպես նաև կարելի է սինթեզել դիբորանի և նատրիումի հիդրիդի կամ մեթիլատի միջոցով։
Նատրիումի բորհիդրիդը օգտագործվում է օրգանական սինթեզներում, որպես վերականգնիչ ազդանյութ։